Բրիտանական կայսրության ամենածաղկուն շրջանում այն ամենախոշորն էր աշխարհում: Բացի այն, որ կայսրության տարածքները հասնում էին ահռելի չափերի, այն նաև պատասխանատու էր ճարտարագիտության, արվեստի ու բժշկության մեջ մեծ առաջընթացների համար: Այնուամենայնիվ, կյանքը Բրիտանական կայսրությունում չէր սահմանափակվում միայն հայտնագործություններով ու դրական կողմերով, այդ ամենն ուղղորդվում էր մի շարք սարսափելի երևույթներով, որոնց մասին էլ կխոսվի այս հոդվածում:
7 Բուրերի բրիտանական համակենտրոնացման ճամբարները
Անգլո-բուրական պատերազմի ժամանակ բրիտանական համակենտրոնացման ճամբարներում պատժվեցին տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ: Բրիտանացիները ցանկանում էին վերցնել Հարավային Աֆրիկան ու դրա համար ունեին անհրաժեշտ միջոցներն ու ռեսուրսները: Հարց է առաջանում, թե ինչը կարող էր այնպես չընթանալ:
Աֆրիկյան սպիտակ կիզիչ արևի տակ, որտեղ վխտում էին ճանճերը, չափազանց շատ մարդիկ էին հավաքված, ովքեր չունեին անհրաժեշտ հարմարությունները, այնպես որ, հիվանդություններն ու համաճարակի բռնկումն այստեղ անխուսափելի էր: Ուտելիքի պաշար որպես այդպիսին չկային, իսկ քարսիրտ հսկիչները մարդկանց կարող էին նույնիսկ չնչին օրապահիկից զրկել, եթե, օրինակ, գաղութականների ինչ-որ արարք կամ պահվածքը նրանց դուր չգար, կամ էլ ուղղակի քմահաճույքի համար: Արդյունքում հիվանդություններն ու մահը կրակի նման լափում էին' սպանելով հազարավոր կանանց ու տասնյակ հազարավոր երեխաների: Մեկ տարվա ընթացքում բրիտանական ճամբարում կոտորվում է բուրական բնակչության 10%-ը. մի թիվ, որ ավելի ահռելի է թվում, երբ հաշվի ես առնում այն, որ դա ներառում է 22.000 երեխայի:
Սակայն դաժանությունն այսքանով չի սահմանափակվում: Բացի բուրերից, բրիտանացիները նաև սևամորթ աֆրիկացիներին էին տանջում' նրանցից առնվազն 20.000-ին մահվան աստիճան աշխատեցնելով աշխատավորական ստրկական ճամբարներում: Ընդհանուր առմամբ պատերազմի ժամանակ բրիտանացիների քաղաքականության հետևանքով 48.000 քաղաքացիական անմեղ բնակչություն է զոհվում: Սա 18.000-ով ավելի շատ է, քան երկու կողմի զինվորների կորուստները միասին:
6 Ադենի խոշտանգման կենտրոնները
Ադենի կենտրոնը 1960-ականներին (ժամանակակից Եմենի տարածքում) Բրիտանական կայսրության համար գործիք էր ծառայում՝ Ադենի ժողովրդին ճնշելու համար: Սակայն շուտով ցույցերի ու ապստամբությունների ազգային ալիք բարձրացավ ու տեղի ժողովուրդը բրիտանացիներից պահանջեց այդ տարածքները հնարավորիս շուտ լքել: Դա էլ բրիտանացիներին դրդեց ապստամբներին ճնշելու համար խոշտանգումների կենտրոններ բացել:
Խոշտանգումների այս կենտրոններում անասելի դաժանություններ էին տեղի ունենում: Մարդկանց մերկացնում էին ու նրանց պահում սառնարաններում, որի հետևանքով մարդիկ հիվանդանում էին թոքաբորբով կամ ցրտահարվում: Հսկիչները վառված ծխախոտը հանգցնում էին բռնավորների մաշկին ու ծեծի ենթարկում նրանց: Սակայն թերևս ամենադաժանը սեռական խոշտանգումներն էին:
1966թ.-ին «Amnesty international» կազմակերպության հրապարակված զեկույցը գլոբալ զայրույթի բռնկման պատճառ դարձավ: Համաշխարհային մեղանդրանքներից հետո Բրիտանիան պաշտոնապես ներողություն է խնդրում: Սակայն, ինչևէ, դրանից հետո շարունակում է ևս մեկ ամբողջական տարի օգտագործել խոշտանգումների կենտրոնները:
5 Չինական տեղահանությունները
1950թ.-ին Բրիտանական կայսրությունը խնդիրներ ուներ: Զինված կոմունիստական ապստամբները փորձում էին իշխանության տակ առնել Մալայան կղզիները ու, ինչպես երևում էր, տեղի բնակչությունը նույնպես հոժար էր, որպեսզի տարածքների իշխանությունն անցի նրանց: Հասկանալով, որ իրենց զորքերը ոչ մի շանս չունեն հակառակորդի գաղտնի բանակի դեմ, բրիտանացիները այլ միջոցներ են որոնում իրենց ուզածին հասնելու համար: Մարտի դուրս գալու փոխարեն՝ նրանք սկսում են ձերբակալել գյուղացիներին:
Հայտնի որպես «Նոր գյուղեր»՝ այս ճամբարները կառուցվում էին Մալայան կղզիների աղքատների համար, ովքեր հսկվում էին բրիտանացի զինվորների կողմից: Այստեղ մարդկանց ստիպում էին ծանր աշխատանք կատարել ու դրա դիմաց ընդամենը ուտելիքի մնացորդներ էին ստանում: Գյուղերից դուրս գալն ու հարազատների հետ շփումն արգելվում էր: Հայտնվելով այս գյուղում՝ մարդիկ կորցնում էին իրենց ազատությունն ու անձնական գաղտնիություն ունենալու հնարավորությունը: Գիշերային ժամերին ամենուրեք հսկվում էր լույսերով, այնպես որ, որևէ քաղաքական ապստամբություն տեղի չունենա, ու եթե ինչ-որ մեկը նույնիսկ կասկածվեր ինչ-որ ծրագրեր ունենալու մեջ, ապա կարող էր զրկվել առանց այն էլ իր չնչին օրապահիկից:
Այստեղ գտնվող 500.000 մարդուց միայն մի փոքր մասն էր, որ չինացիներ չէին: Իսկ փշալարերից այնկողմ չինացիների մի այլ կեսմիլիոնանոց խումբ էր տարհանվում՝ ենթարկվելով աքսորի: Բրիտանական ռասիստական այս քաղաքականության հետևանքով վնաս կրեց մոտ մեկ միլիոն մարդ:
4 Ամրիցարի կոտորածը
1919թ.-ի ապրիլի 13-ին հազարավոր խաղաղ ցուցարարներ Հնդկաստանում դուրս էին եկել Ամնիցարի բրիտանական կառավարության իշխանության դեմ: Տղամարդիկ, կանայք ու երեխաները՝ բոլորը հավաքվել էին Ջոլիանվալայի պարիսպներով շրջապատված այգիներում՝ հույս ունեալով, որ նրանց ձայնը լսելի կլինի: Իսկ այ թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո, համարվում է Բրիտանիայի պատմության ամենաստոր քայլերից մեկը:
Երեկոյան ժամը 4:30-ին զորքը փակեց այգիների ելքի ճանապարհն ու կրակ բացեց հավաքված ամբոխի վրա: Նրանք կրակ բացեցին այնքան ժամանակ, մինչև որ վերջացավ նրանց փամփուշտները: Տասը րոպեների ընթացքում բրիտանացիները խլեցին 379-1000 ցուցարարների կյանք ու մարմնական վիրավորանք հասցրեցին ևս 1100 մարդու: Մոտ 100 կին ու երեխա, որոնք փրկություն փորձեցին գտնել ջրհորում, ուղղակի խեղդվեցին:
Երբ սրա մասին տեղեկությունները հասան Լոնդոն, պառլամենտը ցնցված էր այս տեղեկություններով ու պահանջեց հրաման արձակողին շտապ վերադառնալ Բրիտանիա: Ռեգինալդ Դայերը վերադառնում է, ու ինչ-որ տարօրինակ ձևով բրիտանական ժողովուրդը նրան ընդունում է որպես հերոս, ու այսօրվա գումարով 900.000 դոլար հավաքում այն մարդու համար, ով «փրկել էր Հնդկաստանը»: Նա հանգիստ մահով մահանում է՝ համոզված լինելով, որ այն, ինչ նա կատարել էր խաղաղ ցուցարարների դեմ, արդարացված էր:
3 Կիպրոսի ճնշումները
1955-1959թթ. Բրիտանիան ապստամբներին Կիպրոսի պատասխանեց ռմբակոծությամբ՝ շրջապատելով ու խոշտանգելով մոտ 3000 խաղաղ կիպրոսցիի:
Այս արշավի զոհերը հաճախ տարիներով առանց որևէ դատավարության պահվում էին ու խոշտանգվում որպես կասկածյալ ահաբեկիչներ: Այս մարդկանց պարբերաբար ենթարկում խոշտանգումների էին, ծեծի ու ի վերջո մահապատժի: 15 տարեկան դեռահասների աչքերը վառում էին պղպեղով ու մտրակում երկաթյա մտրակներով: Իսկ այն զինվորները, ովքեր կասկածվում էին բռնավորների հանդեպ գթասրտության ցուցաբերման մեջ, ուղարկվում էին Լոնդոն, որտեղ նրանց արդեն կարելի էր հանդիպել կոտրված ձեռքերով ու վզերի վրա սպիների հետքերով: Այս ամենը հուշում է այն մասին, որ Բրիտանիայում ուղղակի սադիստական քաղաքականություն էր վարվում ու, իբր ահաբեկչության դեմ պայքարելու համար, հազարավոր մարդկանց ենթարկում էին խոշտանգումների:
2 Իրաքի հեղափոխության ճնշումը
1920թ.-ին Իրաքի նորաստեղծ պետությունը ծվատվում էր բրիտանական կառավարման իշխանության տակ: Նորաստեղծ պետության անկախության ճանապարհը ճիշտ հունով տանելու պատրվակով՝ բրիտանական կայսրությունը իրականում մունետիկ առաջնորդներ էր ստեղծել' երկիրը դե ֆակտո դարձնելով գաղութ: Կուշտ լինելով բրիտանական կայսերական իշխանությունից՝ իրաքցիները դուրս եկան հեղափոխության, ինչի արդյունքում Բրիտանական կայսրությունը ուղղակի դուրս եկավ նրանց դեմ՝ վայրագություններ իրականացնելով ժողովրդի նկատմամբ:
Սկզբում բրիտանական թագավորական օդուժը ռմբակոծություն է իրականացնում, այնուհետև խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործում: Սակայն իրական մղձավանջը սկսվում է միայն այդ վայրագություներից հետո, երբ վիկտորիանական բրիտանացիները որոշում են միասնական պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ դուր եկած բոլոր ցեղախմբերի նկատմամբ: Այդ պահից սկսած՝ բոլոր այն ցեղերը, որոնց պատճառով խռովություններ կծագեին, նրանց գյուղից պատահականության սկզբունքով ընտրված մեկին բոլորի աչքի առաջ մահապատժի կենթարկեին: Երբեմն նաև հրաման էր արձակվում պարիսպների սահմանում չթողնել ոչ մի կենդաննի շունչ' ոչնչացնելով բոլորին՝ մարդկանցից մինչև կենդանիներ: Երբեմն էլ գյուղերը խուզարկության էին ենթարկվում ու նույնիսկ մեկ զենք հայտնաբերելու դեպքում, ամբողջ գյուղը կրակի մատնելով, գետնին հավասարացնում, թունավորում ջրհորը, սպանում ընտանի կենդանիներին կամ էլ ոչնչացնում վարելահողերն ու բերքը: Երբեմն նրանք հարձակվում էին հարսանիքների ժամանակ՝ բնակչությանը սարսափի մեջ պահելու համար: Եվ այս ամենը միայն նրա համար, որ իրաքցիները հանդգնել էին պահանջելու իրենց իսկ երկրի իշխանությունը:
1 Բենգալյան սովը
Գրքի հեղինակը հետաքննող-լրագրող Մադհուսրե Մուկերյեն է, ով իր հեղինակած գրքում տեղ գտած հրապարակումները հաստատել է իր կողմից գտնված փաստաթղերով: