Ամուսնութունն ու ամուսնալուծությունը բավականին լուրջ քայլեր են: Սակայն ոչ բոլորն են ընկալում այս երևույթների լրջությունն ու կարևորությունը:
1. Չինացի Չենգ Յուն սպառնացել է կնոջն ապահարզանով, եթե նա շարունակի իրեն քաղցրավենիքներով կերակրել: Բանն այն է, որ կինը ստիպում էր Յուին ուտել կարկանդակներ յուրաքանչյուր հացի ժամին: Սկզբում ամուսինն իրեն երջանիկ էր զգում այդքան քաղցրով շրջապատված լինելուց, սակայն որոշ ժամանակ անց նա սկսեց զզվել խմորեղեններից և կոնֆետներից:
Կինն սկսեց մտածել իր «քաղցր ծրագրերից» հրաժարվելու մասին, երբ ամուսինը սպառնաց ամուսնալուծությամբ:
2. Զույգերի ամուսնալուծության պատճառ դարձավ այն, որ զույգի հետ մեղրամսի էր գնացել նաև սկսեսուր մայրիկը: Իհարկե, դա կարող է դիտվել որդու կողմից որպես մեծ ջերմություն և սիրո դրսևորում մոր նկատմամբ, սակայն կնոջն այս փաստը բացարձակ դուր չեկավ: Բանն այն է, որ ամուսինն իր կնոջն անգամ չէր զգուշացրել, որ իրենց ամուսնական ճամփորդությանը միանալու է նաև սկեսուրը: Հարսնացուն իմացավ այդ մասին միայն օդանավակայանում, երբ տեսավ սկեսուրին ճամպրուկը ձեռքին:
Ըստ դժբախտ նորահարսի՝ իր ամուսինը չպետք է այդքան մեծ ուշադրության արժանացներ մորը, հատկապես մեղրամսի ընթացքում: Ճամփորդությունից անմիջապես հետո կինն ապահարզան ներկայացրեց:
3.Այս միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանում: Ամուսինը խաղաթուղթ էր խաղում ընկերոջ հետ, իսկ երբ վերջացավ գումարը, նա փողի դիմաց առաջարկեց իր կնոջը: Բնականաբար, կնոջը ոչ ոք չհարցրեց, թե նա ցանկանո՞ւմ է որպես գրավ հանդես գալ, թե ոչ: Արդյունքում ամուսինը կրկին տարվեց գրազը և կորցրեց կնոջը, իսկ վերջինս առանց երկար մտածելու ամուսնալուծվելու պահանջ ներկայացրեց:
Հետաքրքիր է այն փաստը, որ որոշ ժամանակ անց կինն ամոսնացավ նախկին ամուսնու այն ընկերոջ հետ, ում հետ խաղալիս նա գրավ էր դրվել:
4. 22-ամյա աղջիկը որոշեց ամուսնանալ 62-ամյա հարուստ գործարարի հետ, բայց մի քանի ամիս անց ամուսնալուծվեց, քանի որ, երիտասարդ կնոջ խոսքով, տղամարդը չէր կարողացել պահպանել և բնականոն ռիթմի մեջ դնել գեղեցկուհուն: Չնայած գործարարը երեք օրվա ընթացքում կարող էր թռչել իր մասնավոր ինքնաթիռիով մի քանի երկրներ, մասնակցել հանրային հանդիպումների, լուծել մի շարք խնդիրներ, իսկ այնուհետեւ զվարճանալ, բայց կար մի բան, որ այնուամենայիվ չբավարարեց երիտասարդ պարմանուհուն:
5. Պատահում է նաև, որ նախկին ամուսինները որոշում են տարիներ հետո կրկին ամուսնանալ և համախմբվել: Մեր հերոսներ 93 -ամյա Լեսլի Հարպերը և 90-ամյա Ելսին որոշել են կրկին համախմբվել ամուսնալուծությունից 57 տարի անց: Ըստ նրանց ընկերների' երեխաների ու թոռների՝ զույգը շատ երջանիկ է այսքան տարիներ անց միավորվելուց հետո: