Գրիգոր Մագիստրոս Պահլավունի – 11-րդ դարի հայ զորավար:Մեծ դեր է խաղացել Բագրատունիների թագավորության ռազմական և քաղաքական կյանքում: Եղել է զորավար, գիտնական, փիլիսոփա, մանկավարժ: 1044 թվականին Հրազդանի ափին Գագիկ Բ արքայի հետ ջարդել է Հայաստան ներխուժած դելմիկներին: 1045 թվականին ծառայության է անցել Բյուզանդիայում: դարձել է Միջագետքի դուքս, ստացել մագիստրոսի կոչում: Արյւան մեջ խեղդել է թոնդրակյան շարժումը:
Վասիլ Բ Բուլղարասպան – Բյուզանդիայի կայսր 976-1026 թվականներին: Ճնշել է Վարդ Սկլերոսի և Վարդ Փոկասի ապստամբությունները: Քառասուն տարի պատերազմել է Բուլղարիայի դեմ, արյան մեջ խեղդել բուլղարների անկախությունը, որի համար կոչվել է Բուլղարասպան: Կռվել է նաև արաբների և ռուսների դեմ: Լարված հարաբերություններ է ունեցել հայոց թագավորության դեմ: Կայսրությանն է կցել Տայքը և Վասպուրականի թագավորությունը:
Վարդան Դադևան – 12-13 րդ դարերի զորավար: Կայան և Օբրեթ ամրոցների տերը: Թամար թագուհու քաջ զորականներից: Հաղթական պատերազմներ է մղել սելջուկների դեմ:
Մլեհ – Կիլիկիայի իշան 1169-1175 թվականներին: Հայկական բանակով պայքարել է Բյուզանդիայի դեմ, ջախջախել նրանց ու վտարել երկրից: Հռչակվել է քաջությամբ ու հմուտ դիվանագիտությամբ: Գժտվել է եղբոր' Թորոս Բ հետ և վտարվել է երկրից: Նրա մահից հետո գահ է բարձրացել Կիլիկիայում: Երկրից վտարել է խաչակիրներին ու կաթոլիկ հոգևորականներին: Ջախջախել է Անտիոքի դքսությանն ու Երուսաղեմի թագավորության զորքերը: Բյուզանդիայից գրավել է Դաշտային Կիլիկիան: Երկրի մայրաքաղաք է հռչակել Սիսը: Սպանվել է հայ իշխանների դավադրությամբ: