Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում ընթացող գերմրցաշարի 4-րդ փուլում Լևոն Արոնյանը հերթական, փայլուն հաղթանակը տարավ, այս անգամ Հիկարու Նակամուրայի նկատմամբ:
Արոնյանն ուղղակի հանճարեղ էր խաղում ու իր անսպասելի խաղով անակնկալի բերեց մրցակցին, ով մինչև վերջին վայրկյանը փորձում էր դիմադրել;)
Մրցաշարին մասնակցում են աշխարհի ուժեղագույն վեց շախմատիստներ'
աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը,
նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը,
ռեյտինգային աղյուսակում համապատասխանաբար 5-րդ, 7-րդ, 11-րդ տեղերը զբաղեցնող Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Բորիս Գելֆանդը,
և իհարկե համաշխարհային ռեյտինգով միայն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլեսնին զիջող, դեռևս զիջող,
աշխարհի թիվ երկու շախմատիստ Լևոն Արոնյանը:
Արման Հայրապետյան