Լոնդոնի շատ խաղատներ կարող են մեկ գիշերվա ընթացքում մարդկանց դարձնել միլիոնատեր։

Կա ձևավորված հաստատուն կարծիք, որ խաղատներն աշխատում է հատուկ սկզբունքով' որ խաղացողը ոչ թե շահի, այլ պարտվի։ Սակայն Forbes-ը ներկայացրել է պատմությանն ընթացքում գրանցված դեպքեր, երբ մարդիկ խաղատնից դուրս են եկել միլլիոնատեր դարձած։

Ավստրալացի միլլիարդատեր Քերրի Պարկերը, գտնվելով Լաս Վեգասում, որոշում է հետաքրքրասիրությունից ելնելով' մտնել խաղատուն։ Այդ երեկո նա շահում է 20-40 մլն դոլլար։ Քերրին սկսում է կազինոն լցնել փողերով: Ուշագրավ է այն փաստը, որ խաղատան աշխատողների թեյավճարներն այդ օրը կազմում են 1 մլն դոլար։

1999 թվականին Քերրի Պարկերը Լոնդոնում պարտվել է 28 մլն դոլլար։

 

2003 թվականին 25-ամյա Լոնս Անջելեսի քաղաքացին իր սիրելի բասկեբոլի թիմին երկրպագելու համար գնում է Լաս Վեգաս։ Խաղի սկզբին դեռ որոշ ժամանակ կար, և նա որոշում է մտնել Excalibu խաղատուն։ Երիտասարդը նստում է ավտոմատների առաջ և չի կարողանում կանգ առնել։ Պարտվելով 100 հազար դոլլար' հանկարծ էկրանին հայտնվում է «Jackpot» բառը, և հնչում է երաժշտություն։ Շահումը կազմում է $39 713 982,25։ Նա խնդրում է իր անունը գաղտնի պահել և գումարն ամբողջությամբ չտալ, այլ ամեն տարի նրան փոխանցել 1,5 մլն դոլար

։

Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Էլմեր Շերվինը 76 տարեկան էր, երբ Mirage խաղատանը շահեց 4,6 մլն դոլար, որը նա ծախսեց շուրջերկրյա ճանապարհորդության վրա։ Այս հաջողությունից հետո վետերանը սկսում է շաբաթը երկու անգամ հաճախել խաղատուն, իսկ 16 տարի անց նույն խաղատանը նա շահում է 21 մլն դոլար։ Այս գումարը նա օգտագործում է բարեգործություն իրականացնելով: Մեծ մասը նա ծախսում է Կատրին փոթորկից տուժածների օգնության վրա։

«Ձեզ գումար է անհրաժեշտ, ինչպես նկատում եմ: Հիմա կտամ, բայց ախր ինձ էլ է շատ անհրաժեշտ», - ասել է 71 -ամյա Էմի Նիշիմուրան՝ խոսելով խաղային սարքավորման հետ:

Նա սիրում էր արձակուրդներն անցկացնել Լաս Վեգասում՝ քայլելով փողոցներով։ Խաղային ավտոմատներից մեկը կարծես ձգում է նրան, և նա, մոտենալով ավտոմատին, սկսում է խոսել սարքավորման հետ' նրան բացատրելով, թե ինչի համար է իրեն գումար անհրաժեշտ։ Նիշիմուրան այդ պահին իր դրամապանակում ուներ ընդամենը 100 դոլար, իսկ 3 ժամ խաղալուց հետո ավտոմատը նրան «Jackpot» է տալիս:

2008-ին անգլիացի միլիարդեր Մայք Էշլին որոշում է հետաքրքրության համար Լոնդոնի ամենահայտնի խաղատանն անցկացնել 15 րոպե։ Նա բարձրաձայն հայտարարում է, որ 17 թվի վրա խաղալու է մեկ անգամ։ Հաջողությունն երկար սպասեցնել չի տալիս Էշլին։ Գումարը ստանալուց հետո նա շնորհակալություն է հայտնում խաղատան աշխատողներին և հեռանում է։

2006 թվականի հունիսի 7-ին Բեվերլի Ուիտտենը եկել էր այն եզրահանգման, որ կյանքը մոտենում է վերջին․ այդ օրը նա թոշակի է անցնում։ Սակայն մեկ շաբաթ հետո նա հասկանում է, որ իր համար վերածնունդ է սկսվել, երբ խաղատանը շահում է 3 718 311 դոլար։ Նա խաղատանը խնդրում է շահած գումարն իրեն վճարեն մաս-մաս՝ ամեն ամիս 1945 դոլար։