Գիշերում այս դյութական ես ու դու ենք, մենք մենակ ենք՝ես ու դու,ես էլ դու եմ ու ես չկամ… Ու ես սիրում եմ քո աչքերը մեղավոր,գիշերի պես խորհրդավոր աչքերդ մութ որպես թովիչ իրիկնամուտ, քո աչքերը հոգի տանջող… Ու քո աչքերի դեմ իմ աչքերն են կույր, ու քո հոգում կա անթափանց մի մութ, քո մութ հայացքում՝ քնքուշ սուտ, և՛ կապված եմ քեզ հետ հավետ, և՛ սիրում եմ քեզ, և՛ քեզ չգիտեմ: Բայց քո շարժումների մեջ կա խորհրդավոր մի հրապուրանք, ինչ-որ օձային ինքնահիացում,և դեպի հողը ինչ-որ քամահրանք: Դու այն երգն ես,որ սիրում եմ ես,կարծես թե ե՛ս եմ այդ երգը հյուսել,կարծես թե ե՛ս եմ լալիս այդ երգում, կարծես թե քե՛զ եմ կարոտով երգում գիշերում այս դյութական…