tert.am Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է անչափ զվարճալի հարսանեկան ֆոտոշարք՝ ցանկանալով ցույց տալ, թե կարևոր ու երջանիկ այդ օրը զույգերն ինչպես չպետք է լուսանկարվեն։
Պարբերականը նշում է, որ բոլոր լուսանկարներն արվել են Ռուսաստանում։ Դրանք աչքի են ընկնում ամենաանհեթեթ ու երբեմն էլ գռեհիկ մտահղացումներով։
Օրինակ՝ դրանցից մի քանիսում նորապսակները ներկայանում են սիրահարված կենտավրոսների տեսքով, հսկայական կարապի վրա են նստում կամ էլ փախչում են հրեշավոր Տրանսֆորմերից։