Շարունակելով վարչապետի «Ես ձեզանից մեկն եմ» կեղծավոր շոուի (Հա հա Վարչապետը էսօր անձամբ էր գնացել անձնագրային վարչություն պասպորտի հետևից) վերաբերյալ կարծիք հայտնելը, մի քանի կարևորագույն հարց եմ ուզում տալ.
Եթե Դուք մեզանից մեկն եք պարոն վարչապետ, այդ ժամանակ, ինչու՞
1. Ինչու կառավարության նիստում մեկ րոպե լռությամբ չհարգեցիք մեր բոլորիս համար կյանքը տված հերոսի հիշատակը
2. Ինչու բացահայտ չեք ասում արդյոք Դուք արդեն ընտրել եք կուտակային ֆոնդի ձեր կառավարիչին՞
3. Ինչու մի օր դուս չեկաք ու չհանդիպեցիք կառավարության դեմը ամեն չորեքշաբթի օրը, ձեր կողմից վարած «անզուգական» քաղաքականության արդյունքում առաջած բողոքները ներկայացնող ցուցարարներին
4. Ինչու մեկ անգամ չեք հանդիպում «Դեմ եմ» նախաձեռնության մասնակիցներին, միգուցե նրանք ինչ-որ տրամաբանական լուծում առաջարկեն
5. Ինչու մեկ օր դուս չեք գալիս ու չեք քայլում մարդաշատ Հյուսիսային պողոտայով, միգուցե մարդիկ հարցեր ունեն ձեզ
6. Ինչու գոնե 2 ամիսը մեկ չեք գնում աղետի գոտի դարձած Գյումրի ու չեք հետաքրքրվում արդյոք այնտեղի մարդիկ ինչ որ բանի կարիք ունեն՞՞՞միգուցե օրենսդրական ակտի կարիք ունեն որևէ, կամ կառավարության որոշումի... հլա փողը մի կողմ դրած
7. Ինչու չեք մեկ անգամ հանդիպում արդեն քանի-քանի տարի բողոքող այս կամ էլիտարի կառուցելու նպատակով՝ հիմանականուն Տոնուս ընկերության կողմից խաբված բնակիչների հետ
8. Ինչու չեք փորձում ինչ որ կերպ լուծում տալ գազի թանկացումից տուժած այլ ընտանիքներին, որոնք անապահով չեն, բայց 100 000 աշխատավարձը դա ապահով լինելու չափանիշ չի
Եվ վերջապես. «Այ ախպեր ջան ինչու չես աշխատում ես քո հոգուն մատաղ»:
Վերջացնեմ հետևյալ կկերպ. «Շոու անելով մարդկանց չես խաբի, աշխատանքով է պետք ապացուցել, որ դու մեզնից մեկն ես ու մեր հետ ես»:
Անկախ Հայաստան