Armnewstv.am-ը գրում է.
Եվա- Գաբրիելա -Մարիամ եռյակը օրեր առաջ է ծնվել: Եռյակ ունենալու լուրը մոր համար սկզբում' սառը ցնցուղ է եղել, շոկ, հետո վերածվել անսահման ուրախության: Անուշը լավ է հասկանում փոքրիկներին խնամելու դժվարությունը: Հիվանդանոցում բուժքույրերն են օգնում, տանն էլ, համոզված է, տատիկները կօգնեն: Բացի այդ եռյակին տանը սպասում է Անուշի առաջնեկը' որդին: Եռյակի 3-ամյա եղբայրը մայրիկին խոստացել է' հոգատար լինել քույրիկների նկատմամբ:
Փոքրիկները ծնվել են ժամկետից մեկ շաբաթ առաջ, կշռում են 2 կգրամից ավելի: Վիրահատությունն անցել է առանց բարդությունների: Մայրն էլ, փոքրիկներն էլ լավ են զգում: