(Լույս իջնի հոգուդ, իմ անուշ ախպեր..)

Երանի էն օրերին, Հովհաննես, երբ ընկերներով Արագած սարն էինք բարձրանում, մեզ հետ տանելով լավաշ, պանիր, պոմիդոր ու վարունգ, դեղձ ու ձմերուկ... Դա ՞ երբ էր...
Երանի էն օրերին, Հովհաննես, երբ միասին նստում էինք "պոպլավոկում" ու "սկվոզնյակում" ու դու չարաճճի ժպիտը աչքերիդ անկյուններում, սուրճը ֆրթացնելով սրամտում էր միայն քեզ հատուկ հումորով... Դա ՞երբ էր...
Երանի էն օրերին, Հովհաննես, երբ միասին Լենինական էինք գնում ու ամբողջ ճանապարհին Վիսոցկի էինք լսում.. Դա ե ՞րբ էր...
Երանի էն օրերին, Հովհաննես, երբ ես գալիս էի գրողների միություն, ու դու սեյֆից հանում էիր կոնյակը, սուրճն ու շաքարավազը, ինձ համար քաղցր սուրճ պատրաստում դանդաղ կրակի վրա... Դա ե՞րբ էր...
Երանի էն օրերին, Հովհաննես, երբ Երանի ու փոքրիկ աղջիկներիդ հետ գալիս էիք Աբովյան... Հետո մենք էինք գալիս ձեզ հյուր.. Դա երբ էր..
Երանի էն օրերին, Հովհաննես, երբ քո սրամտություններից բոլորս ծիծաղում էինք բացի քեզնից.. Դու միայն ժպտում էիր ու ծխում քո մշտական սիգարեթը...
Երանի էն օրերին, Հովհաննես, երբ Միացյալ Նահանգներում կոցրել էիր քո ճամպրուկն ու շատ դարդոտել էիր, իսկ ես կատակում էի, թե դարդ մի անի Հովիկ ջան, մի օր կգտնվի, մեկ է քո շալվարը ոչ մի ամերիկացու հագին չի լինի...
Երանի էն օրը, Հովհաննես, երբ մենք կրկին միասին կլինենք, ընկերներով... եթե երկնային արդարություն կա