Ես տեսել եմ Նրան, Լոդբրոգ, - շշնջաց նա: - Ես տեսել եմ Նրան:

-Եվ ո՞վ է այդ «նա»-ն, - հարցրեցի ես: - Գուցե նա դագաղից դուրս եկած մի մեռել է, որ քո աչքերում այս տարօրինակ կրակն է վառել:
-Այդ Նա է մեռելներին կենդանացնում, - պատասխանեց Միրիամը: - Իրավ, ես հավատում եմ, որ Նա կենդանացնում է մարդկանց: Նա Լույսի իշխանն է, Աստծո որդին: Ես տեսել եմ Նրան: Իրավ, ես հավատում եմ, որ Նա Աստծո որդին է:
Նրա խոսքերից ես հասկացա միայն, որ ինքը հանդիպել է այդ ձկնորսին և վարակվել նրա խենթությամբ:
-Նա կախարդե՜լ է քեզ, - զայրացած գոչեցի ես:
-Ա՜խ, Լոդբորգ, Նրա ուժը ցանկացած կախարդանքից զորեղ է: Այն չի կարելի ո՛չ հասկանալ, ո՛չ բացատրել: Բայց բավական է մեկ անգամ նայել Նրան, որ հասկանաս. Նա բարություն է, Նա կարեկցանք է: Ես տեսել եմ Նրան: Ես լսել եմ Նրան: Ես կբաժանեմ իմ ողջ հարստությունը աղքատներին և կհետևեմ Նրան:
-Դե ի՜նչ, - քմծիծաղ տվեցի ես, - հետևիր նրան: Առանց կասկածելու կարող եմ ասել, որ դու թագ կստանաս, երբ կմտնես նրա թագավորությունը:
-Նրա թագավորությունն այստեղ չէ, - շշնջաց Միրիամը: - Նա Դավիթի որդին է: Նա Աստծո որդին է: Նա այն է, ինչ ասում է, և այն է, ինչ ասում են Նրա մասին, երբ փորձում են բառերով պատմել Նրա անասելի բարությունն ու իրական մեծությունը:

 

Հրածին Վարդևանյան