Քսանմեկ: Գիշեր: Հա՛, երկուշաբթի,
Մայրաքաղաքի մառ ուրվագծեր,
Մի պարապ ինչ-որ կամ մի այլ լոթի
Հորինեց, թե կա աշխարհում այս Սե՛ր:
Եվ ծուլությունից, կարոտից, ախ, ո՜նց
Բյուրք հավատացին, ապրում են այդպես՝
Հույսո՛վ հանդիպման, բաժանման վախո՛վ
Եվ սեր երգելով խելագարի պես:
Մինչդեռ, գատնիքը բացվում է հանկարծ,
Անմարգարիտ է, պարզվում է, խեցին -
Ցավո՛վ հասկացա, շա՜տ պատահական,
Երբ…սիրեցի ես ու երբ լքեցին…
Հ.Գ.
Կամ՝
Մինչդեռ, գատնիքը բացվում է հանկարծ,
Եվ...հավերժաբար անխուսափ մի նինջ -
Ես այդ հասկացա շա՜տ պատահական,
Ահ, ցավոտ է, արդ, թվում ամեն ինչ...
Իմ փոխադրությամբ (C)
Արա Ալոյան