Վաղը կկայանա «Grammy» մրցանակաբաշխությունը: Մենք կսկսենք քննադատել , խրախուսել երաժշտական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին : Ինչպես միշտ այնտեղ կլինեն բոլոր նրանք , ովքեր սկանդալներ են հյուսել իրենց անվան շուրջ և նրանք ովքեր ամբողջ տարին պասիվ բայց ժրաջան աշխատել են : Ներկայացնենք «Grammy » մրցանակաբաշխության խայտառակ տեսք ունեցող աստղերին:
Ջենիֆեր Լոպես 2000 թվական
Ջենիֆերը այստեղ կրում է կանաչ զգեստ «VERSACE»-ից : Այստեղ Լոպեսը ունի բավականին անխնամ տեսք, իմ կարծիքով բաղնիքից դուրս է եկել նստել մեքենան և ժամանել մրցանակաբաշխության :
Թրեյսի Բենգեմ 2001
«Ի՞նչիս է պետք գեղեցիկ զգեստը եթե ունեմ սիլիկոնե կրծքալ »- մտածեց Թրեյսին և մրցանակաբաշխությանը ներկայացավ կիսասեէսուալ ու կիսասպորտային ոճով : Թրեյսին բավականին տարօրինակ է , նա բուսակեր է, խոհարար է, մոդել է , աշխատում է «PlayBoy » -ի համար , կարծում եմ տարօրինակ համադրություն է:
Թոնի Բրեքսթոն 2001
Գեղեցիկ կին , գեղեցիկ կազմվածքով , բայց նրան օտար է համեստություն բառը :
Փինք 2003
Իսկական հանցագործություն նորաձևության հանդեպ , երևի թե այս տարի նա նման տեսքով չի ներկայանա :
Ռիհաննա 2011
Ռիհաննայի այս զգեստը , չի կարելի համարել գլուխ գործոց , չնայած , որ կարված է հայտնի դիզայների կողմից:
Նիկի Մինաժ 2011 և 2012
Կարծում եմ Մինաժը միշտ աչքի է ընկել վուլգարությամբ: Տիկին լուսան + տիկին կարմիր «Versace » գլխարկ :
OK GO 2007
Հերոսներ որոնց դեմքը այդպես էլ անհայտ մնաց:
Լեդի Գագա, 2010
Վերջապես, էպոտաժային Գագան , ընտրել էր բավական վուլգար և նեղ զգեստ , եթե պատռվեր , մեծ սկանդալ կհասունանար :