Սահմանադրական դատարանը հենց կասեցրեց կուտակային կենսաթոշակների գործողությունը, հայտնվեցին պետական կառավարման մարմինների Քիսինջերներն ու Ադամ Սմիթները սկսեցին իրենց կանխատեսումներն ու դատողություններն առ այն, որ, իբր, սրանով Հայաստանի միջազգային հեղինակությունը կտուժի: Փաստորեն, այն, որ Հայաստանի իշխանությունը ստիպված եղավ ինչ-որ պահի, ինչ-որ չափով որոշում կայացնել հանրային պահանջմունքները հաշվի առնելով, դա հեղինակազրկում է, իսկ որ այդ նույն հասարակության սոցիալ-տնտեսական բարդագույն վիճակը սրում է կասկածելի ծագման ռեֆորմներով և հարուցում սեփական ժողովրդի դժգոհությունը, դրանով բարձրացնում է հմիջազգային վարկը: Արդեն հասել ենք այնտեղ,, որ մի երկու արտասահմանյան կազմակերպության հետ հարաբերություններն էլ են ազդում Հայաստանի միջազգային վարկի վրա, որ հանկարծ դրանք մի երկու ամիս ուշ սկսեն հարստանալ ՀՀ քաղաքացիների հաշվին, դրանից, հնարավոր է՝ Հայաստանը չկարողանա բանակցությունների, տնտեսական-քաղաքական հարաբերությունների մեջ մտնել տարբեր երկրների ու կազմակերպությունների հետ, կսկսեն փաստաթղթեր ընդունվել Ղարաբաղի դեմ և այլն: Ահա այսպիսի հեղինակազրկում:

 

Արման Սահակյան