Ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է իմանալ հղիության ընթացքը, երեխայի սեռը, ինչպես նաև' պաթոլոգիաների առկայությունը կամ բացակայությունը, սակայն ծավալուն ուլտրաձայնային հետազոտությունը հնարավոր է օգտագործել նաև 3D տպիչի միջոցով պտղի եռաչափ պատկերն ստանալու համար: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:

Նման ծառայություն է առաջարկում կալիֆորնիական ընկերությունը, որի մասնագետներն օգտագործում են համակարգչի միջոցով վերամշակված տվյալները, ինչից հետո 3D տպիչի միջոցով ստանում պտղի 3 հնարավոր չափերի եռաչափ պատկերները:

Մոդելի չափերն ընտրելուց հետո հաճախորդները որոշում են երեխայի մաշկի գույնը և նրա դիրքը մարմնում:

 

Dr. Pavel Sotskiy