Ուշագրավ և Աննախադեպ Բացահայտում!!!

Coca-Cola-ի Վնասարար Ազդեցությունը և Վերջապես' Բաղադրությունը!
Գաղտնազերծում ենք Coca-Cola-ն!

Ինչում է կայանում Coca-Cola-ի ՎՆԱՍ_Ը???

Փրկենք Մեր Երեխաներին և Անշուշտ' Մեզ Բոլորիս «ԿՅԱՆՔ»երը !!!!!!!!

Coca-Cola is Dangerous!!! Be Careful!!!

Կոկա-Կոլան Ամերիկայի յուրօրինակ սիմվոլն է: Այս ըմպելիքը Ատլանտայի դեղագործ Ջոն Փեմբերտոնի գյուտն է: Իր գործը նա արտոնագրել էր դեռ 1886թ., եւ սկզբնապես Կոկա-Կոլան վաճառվում էր որպես դեղ' նյարդային խանգարումների եւ իմպոտենցիայի դեմ: Կոկա-Կոլայի տոնուսը բարձրացնող ազդեցությունը պայմանավորված էր նրա մեջ ներառվող բաղադրամասերով' Կոկա բույսերի տերեւների էքստրակտով եւ Կոլա բույսի պտուղների հանուկով:
Կոկա բույսը ոչ այլ ինչ է, եթե ոչ հումք' Կոկաինի արտադրման համար: Զարմանալի է, որ XIX դարում Կոկաինը դեղ էր համարվում: Այդ պահից սկսած Կոկա-Կոլայի բաղադրությունը փոխվեց. Կոկաին նրա մեջ այլեւս չկար, սակայն ըմպելիքի բնական համեմունքների բաղադրությունը գաղտնի դարձրին։ Վստահությամբ կարելի է ասել' Կոկա-Կոլայի բաղադրության մեջ Կոկաին այլեւս չկա, բայց այդ դեպքում ո՞րն է Կոկա-Կոլայի վնասը...
Քիմիական անալիզը ցույց է տալիս, որ հայտնի գազով այդ ըմպելիքի մեջ կա ոչ պակաս վտանգավոր բան, այն է' Օրթոֆոսֆորային թթու։ Այս քիմիական միացությունը արդյունաբերության մեջ օգտագործվում է մետաղից ժանգի հեռացման համար։
Օրթոֆոսֆորային թթուն մտնում է նաեւ Ֆրեոնների կազմի մեջ' արդյունաբերական սառցախցիկների համար։
Դժբախտաբար, Օրթոֆոսֆորային թթուն սննդի արդյունաբերության մեջ թույլատրվել է կիրառել, ներկայանում է E338 սննդային հավելման անվան տակ։ Այս հավելումը որպես թթվայնության կարգավորիչ օգտագործվում է գազավորված ըմպելիքներ արտադրող շատերի կողմից։
Անց է կացվել փորձ, Օրթոֆոսֆորային թթվի մեջ մտցրել են մարդկային ատամ։ Որոշ ժամանակ անց' ատամը քայքայվել է: Այժմ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ձեր ատամների հետ, եթե մշտապես օգտագործեք այս ըմպելիքը...
Աշխարհում Օրթոֆոսֆորային թթուն հռչակավոր է դարձել նրանով, որ քայքայում է ժանգը, թեյնիկների նստվածքը, զուգարանակոնքի կրային փառը եւ մեր ատամները...
Պարզվում է, որ այն կործանարար ազդեցություն ունի նաեւ Ոսկրային Համակարգի վրա, քանի որ ոսկրերից լվանում է Կալցիումի (Ca)-ի աղերը։
Ոսկրերից լվացված Կալցիումի աղերն արյան միջոցով հասնում են երիկամներ եւ բյուրեղների տեսքով նստվածք առաջացնում, որն էլ հանգեցնում է քարերի առաջացմանն ու պատճառ դառնում դժվար բուժման ենթարկվող միզապարկի հիվանդությունների ձեւավորմանը...
Կոկա-Կոլայի բաղադրության մեջ մտնում է նաեւ Ազոռուբին եւ Կարմաուզին' արհեստական սննդային ներկանյութեր, որոնք արտադրողները ծածկագրել են E122 եւ E124 կոդերով։
Ինչպես ցույց են տալիս Եվրոպայի գիտնականների հետազոտությունները' այս ներկանյութերը վնասում են երիկամների կեղեւային շերտը։ Հենց այդ պատճառով Ազոռուբինը եւ Կարմաուզինը Արգելված են Եվրոպայում։ Կոկա-Կոլայի բաղադրության մեջ օգտագործվում է բոլորին հայտնի Կոֆեինը։ Կոֆեինը խթանող ազդեցություն ունի Նյարդային Համակարգի վրա։ Նրա ազդեցությամբ արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում' արյան ճնշումը։ Սակայն, մոտ 3-6 ժամ անց' Կոֆեինի խթանող ազդեցությունը անցնում է, որին փոխարինելու են գալիս հոգնածությունը, թուլությունը, աշխատունակության անկումն ու Դեպրեսսիան... Կոկա-Կոլայի ավանդական բաղադրատոմսում կա մեծ քանակությամբ շաքարավազ. 1բաժակ ըմպելիքին' 5 ամբողջական թեյի գդալ։
Կասկածամիտները կասեն, որ կա առանց շաքարի Դիետիկ Կոկա-Կոլա։ Այդ դեպքում, ի՞նչն է ապահովում Դիետիկ Կոկա-Կոլայի քաղցր համը։ Ահա եւս մի սննդային հավելում' E951 կամ' Ասպարտամ։
2005թ. իտալացի գիտնականները կենդանիների վրա փորձարկել են Ասպարտամը եւ եկել այն եզրակացության, որ այդ սննդային հավելումը հրահրում է Չարորակ Ուռուցքների գոյացումը...
Դիետիկ Կոկա-Կոլան Չ՛պետք է օգտագործեն նաեւ Դիաբետով տառապող հիվանդները, քանի որ Ասպարտամը շաքարի մակարդակն արյան մեջ դարձնում է անվերահսկելի։ Դիետիկ Կոկա-Կոլան Չ՛ի օգնի նաեւ նիհարել ցանկացողներին' Ասպարտամը հրահրում է բարձր ախորժակ։ Ասպարտամը բացարձակապես հակացուցված է այնպիսի հիվանդության ժամանակ, ինչպիսին է' Ֆենիլկետոնուրիան։ Չնայած Կոկա-Կոլայի վնասակարության վերաբերյալ գիտնականների զգուշացումներին' այն առաջվա պես շարունակում է մնալ Ամենահայտնի ըմպելիքը Երկրի վրա...
Այս երեւույթը բացատրել դժվար է... Միգուցե նաեւ' օգտագործողների կոֆեինային կախվածության մեջ։
Այս հոդվածը ընդամենը մտածելու առիթ է տալիս' Խմե՞լ, թե Չ՛խմել այս ըմպելիքը -> Որոշողը դուք եք!