«ԿԱՄՈՒՐՋԻ»1947 թվականի թողարկման տիտղոսաթերթի հայերեն մասը.. կներկայացնեմ և 1941 ի համարինը... ու դրանից էլ առաջվանները...Ընդհուպ 1914 թվականինը Հրազդան անունով... ( որը սակայն գրողների միությանը չի եղել էդ ժամանակ ԳՄ չի եղել, որ հայկական սեկցիա էլ լիներ, բայց միևնույն է որպես գրողների տարեգիրք այն առաջինն է եղել, հետագա տարիներինն էլ ըստ էության իրավահաջորդներն են..
Կամուրջը մինչև 1961 թվականը անվանվել է ուղղակի Ալմանախ ...Ու դարձյալ եղել Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքինը , ինչպես և 1961 ից ..Փոխվել է անունը միայն՝ այն տրամաբանորեն բովանդակությանը և ուղղվածությանը համապատասխան Կամուրջի փոխարինելով...

 


.Կարծում եմ մեկնաբանություններ պետք չեն ապացուցելու համար , որ սա նույն Կամուրջն է... Դա նույնն է , եթե ասենք որ Գյումրին Լենինականը չէ կամ Ալեքսանդրոպոլը կամ Կումայրին....որ Վանաձորը Կիրովականը չէ կամ Կիրովականն էլ Ղարաքիլիսան... որ Մաշտոցի պողոտան Լենինի պրոսպեկտը չէ, ,որ Նորք ամսագիրը Սովետական գրականությանը չհաջորդեց,


որ Սովետական գրող հրատարակչությունը նախկին Պետհրատը չէ...Կամ մեր «Վրաստան» թերթը նախկին Պրլետարն ու Մարտակոչը չէ...Կամ Թբիլիսիի հայկական թատրոնը նախկին Շահումյանի անվան թատրոնը չէ... Հազար ու մի օրինակ կարելի է բերել...

 


........................ Բայց եթե անգամ 1961 ից հաշվենք, ապա Կամուրջը դարձյալ պատկառելի տարիք ունի ու նրա նմանները հայաշխարհում քիչ են... ու եթե այսօր դղրդոցով ու հարայ հրոցով մի տարեկան ու մի օրեկանների «հոբելյաններ » են զուռնա-դհոլով նշում, ապա այս առումով հնամյա Կամուրջը համեստ է ....այնքանով, որ նրա շնորհաՆդեսը, Թբիլիսիում նշվեց առաջին անգամ......25 տարվա դադարից հետո... Թեև գրքերն իրենք չեն լռել...

..................... Ուղղակի.... Մենք սիրում ենք եզ վերցնել, կարկը հորթ ման գալ... ուղղակի...Այլ մղումներ էլ կան..այլ տենչեր ու գուցե նաև. ախորժակներ.
..Փաստը սակայն այն է, որ հայոց պատմությունը լի է ներքին երկպառակություններով, խարդավանքներով ու ....դավաճանություններով, այլ ազգերի մոտ սեփական ազգին ծախելով...... հուդայավարի...բայց ոչ թե 30, այ լարդեն 3 արծաթով էլ.......շատ էժան գնով...Բայց..... այլ ազգերը, բարեբախտաբար ավելի խոհեմ են ու մեծահոգի, ավելի լավ գիտեն մաքրության , երախտագիտության, արժեքի գինը.... Ու լավ են տարբերում կեղծն ու անկեղծը, թացն ու չորը....

 


Իսկ հանճարեղ Չարենցը «կոտորում էր» իրեն՝ ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է... Ու դեռ շատ պիտի նրա սուրբ հոգին նույնը աղաղակի....Որովհետև մենք է՛ս ենք...Անջատ իրարից, իրարից բաժան...Մենք միասին ենք միայն թղթերի վրա...Հազար ափսոս...