Զինվորը ծառայում էր բանակում: Հանկարծ նա մի նամակ ստացավ Շուշան անունով անծանոթուհուց: Նա պատասխանեց...
Նամակագրությունը շարունակվում էր, Շուշանը շատ ուշադիր էր Արմանի նկատմամբ, նա միշտ արագ պատասխանում էր նամակներին, շնորհավորում տոները, նրա ծննդյան օրվա և տարեմուտի օրերին նվերներ էր ուղարկում: Տարի ու կես անց նրանք հասկացան, որ սիրահարվել են միմյանց առանց իրար տեսնելու, առանց իրար լսելու, միայն նամակագրությամբ հաղորդակցվելով: Արմանը որոշեց, որ զորացրվելուց հետո անպայման պիտի հանդիպի Շուշանին, դե բնական է... Ինչպիսին? կլինի նա, իրենից ցածրահասակ?, թե? բարձրահասակ, գիրուկ?, թե? բարեկազմ, տհաճ?, թե? գեղեցկուհի....
Պայմանավարվեցին հանդիպել Հանրապետության հրապարակի շատրվանի մոտ, թանգարանի դիմաց, Շուշանը խոստացել էր, որ իր շապիկին զարդ կունենա, ձեռագործ շուշանների փոքրիկ փնջիկ: Եկավ երկար սպասված ժամը հինգը և բազմության մեջ Արմանը նկատեց 40-45 տարեկան մի կնոջ, որի սպիտակ զգեստի վրա, հեռվից անգամ, երևում էր շուշաններից կազմված փնջիկ-զարդը: Անհանգստությունից արյան հոսքը մղվեց դեպի վեր, Արմանը կարմրատակել էր... Այ քեզ բա~ն, այսքան ժամանակ այս կնոջ հետ եմ? նամակագրություն ունեցել ու սիրահարվել եմ, անգամ... չտեսնելով թե ում: Նա ուզում էր շրջվել ու ետ դառնալ, բայց դա անազնվություն էր համարում, չէ? որ ինքը հասցրել էր սիրահարվել, տարիքի պատճառով սրտի մղումից ու իր սիրուց հրաժարվելը կլիներ ավելին, քան դավաճանություն, դա կլիներ' ինքնադավաճանություն:
Արամանը որոշում կայացրեց հաշտվել ճակատագրի հետ ու քայլեց առաջ.
-Շուշա~ն...
-Կներեք, ես... ես Շուշանը չեմ, թեև կպցրել եմ նրա զարդը, նա Ձեր ետևում է կանգնած, շրջվեք ու կտեսնեք...
Արմանը շրջվեց ու տեսավ մի աննկարագրելի գեղեցկուհու, բարեկազմ, սլացիկ ու անասելի ջերմ հայացքով...
- ...եթե դու հեռանայիր այդ կնոջից, քեզ ոչ ոք չէր ասի, որ ես եմ իրական Շուշանը: Այդ կնոջը ես ուղղակի խնդրեցի, որ ինձ օգնի պարզել...
/Հեղինակը ես չեմ, այլ միայն շարադրել եմ, փոխառելով ռուսերենից' Արթուր Եղինյան/