Համեստ կռունկի հետ ոսկեթև սիրամարգը վեճի բռնվեց՝ ծաղրելով նրա փետուրները: Կռունկը պատասխանեց.
Բայց դրա փոխարեն ճիչով ու կանչով ես թռչում եմ մինչև աստղերը, իսկ դու աքաղաղի պես գետնից հազիվ ես բարձրանում, և քեզ երբեք չեն տեսել երկնքում:
Լավ է արժանավոր մարդ լինել աղքատ շորերով, քան թե անպատիվ ապրել հարուստ զգեստներով:

 

 

Սմբատ Խանվելյան