Սերժ Սարգսյանը կառավարության հեղինակած և ԱԺ-ի ընդունած երկու օրենսդրական նախագծեր վերադարձրել է ԱԺ, գրում է «Ժողովուրդը»:
Խոսքը «Սահմանադրական դատարանի մասին» ու «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի մասին է։
«Այդ նախագծերով սահմանված են ՍԴ անդամների՝ կենսաթոշակի անցնելու դեպքում սոցիալական երաշխիքները։ Ըստ առաջարկի՝ ՍԴ պաշտոնաթող անդամներին պետք է կենսաթոշակ նշանակել, ինչպես պետպաշտոններ զբաղեցրած մյուս անձանց դեպքում»,-գրում է թերթը: