Տեր իմ, գամ քո՞ ոտքը գրկեմ,
Թե՞ աղոթեմ կապկազարմիս,
հոգուս գունեղ ա՞չքը փակեմ,
թե՞ կարոտեմ սոսափին անտառիս:
Ընկնեմ-գնամ ռունգի՞ս կանչով՝
օդից զատած բույրն իմ նախնյաց,
թե՞ աչքերիս շլացումով
անցնեմ ճամփաս եդեմազանց:
Ասեք, ինչպե՜ս հասնեմ լույսին՝
արմատակապ մտքի խոկան,
ինչպե՜ս կարդա մունջն երկնքի՝
ժամանակիս անուս վկան...
Նաիրա Սիմոնյանի բանաստեղծությունները կարդացեք ԱՆԴԻՆԻ 12-րդ համարում