Էսօր Շանթ Հարությունյանի հետ հեռուստաբանավեճից հասկացա, որ ոչ մի՝ նույնիսկ ամենազորեղ կամ տրամաբանական փաստարկը, բավարար չի, որպեսզի կարողանաս կոտրել դիմացինիդ մտածողության կարծրատիպերը: Ավելին. հանդարտ ու կառուցողական երկխոսության պատրաստակամությունը դիմացինի մոտ առաջացնում է սեփական տեսակետը "տեռորով" վզիդ փաթաթելու ցանկություն, իսկ "դիմադրության" դեպքում՝ պիտակավորելու ու վիրավորելու մղում: Այսպես թե այնպես, ես շատ շնորհակալ եմ Շանթ Հարությունանից բանավեճի համար, որովհետև ցանկացած փորձ, որը կարող է հետագայում օգտակար լինել, արդեն իսկ դրական է: