Շիրակի թեմի առաջնորդին Մաքսային միությանն անդամակցելու եւ դրա արդյունքում ինքնուրույնության հնարավոր կորստի մասին հարց են տալիս, ասում է ես իրավասու չեմ գնահատականներ տալ:
Ինձ դա հաճախ է հետաքրքրել. մեր հոգեւորականները իրենց ՀՀ քաղաքացի չեն զգո՞ւմ: Իրենք քաղաքացիական դիրքորոշում չունե՞ն պետության համար կարեւոր որեւէ հարցի վերաբերյալ: Կապ չունի, արտաքին թե ներքին խնդիր է: Հասկացանք, որ Եկեղեցին անջատ է պետությունից, հոգեւորականներն է՞լ են անջատ: Իրենց պետությունը չի՞: Ինչի՞ մաքսային միության, գազի գների, կամ թեկուզ Եվրամիության մասին իրավասու չեն խոսել, իսկ ահա հայի տեսակի, աղանդների մասին մասին խոսք է գնում, այստեղ արդեն իրավասու են, իրավասու լինելուց մի բան էլ դենը:

 

 

Մհեր Ղալեչյան