Սոցցանցերն ու բջջային օպերատորները շփման պաշտամունք են քարոզում։ «Շփվեք օր ու գիշեր», «Շփվեք ազատ», և այլն... Բայց որ նայում ես, որևէ սոցցանցում, կամ թեկուզ բլոգերում շատ դժվար է սերտորեն շփվել, օրինակ՝ ինչ-որ լուրջ հարց քննարկել։ Թեթևակի՝ «ոնց ես, ինչ ես» ձևաչափով, այո, կարելի է։ Բայց դե ամբողջ օրը օրը հարյուրավոր մարդկանց հո՞ չես ասելու. «ոնց ես, ինչ ես»։ Որևէ լուրջ հարցի քննարկում շատ արագ բազար է դառնում, լավագույն դեպքում վերջանում է «այստեղ ամենահարմար տեղը չէ նման հարցեր քննարկելու համար» հայտարարությամբ, ընդ որում իրական կյանքում շատ հազվադեպ է շարունակություն ստանում։
Գլադուելի ասած «weak links»-ը սոցցանցերի համար շատ դիպուկ է։ Ցանկացած քիչ թե շատ լուրջ հարց սոցցանցերում սատկելու է դատապարտված։ Թեման «փրկել» հնարավոր է միայն եթե դուրս բերես ցանցային վիճակներից ու իրական կյանքի՝ դեմ-առ-դեմ ձևաչափով քննարկես ու լուծումներ փնտրես։