ԱՄՆ-ի մայրցամաքային պատմական ընկերությյան հետազոտողները 11 տարի ուսումնասիրելով Անգլիայի Վիկտորիա թագուհու անհայտ օրագրերը, եկել են այն եզրակացության, որ մեծերի և փոքրերի համար գրված և լայն համբավ վայելող ՙԱլիսան հրաշքների երկրում՚ հեքիաթի հեղինակը … Վիկտորիա թագուհին է:
- Հավանաբար բոլորը կապշեն, եթե հայտնի դառնա, որ ես հանդես եմ եկել Չարլզ Դոջեսոնի և նրա ՙԼյուսի Կերոլ՚ գրական կեղծանվան տակ,- ՙՎիկտորիա թագուհու գաղտնի օրագրերը՚ մենագրության մեջ անկեղծության պահին գրել է նորին մեծությունը:

 


Հետազոտության մեջ զուգահեռներ են տարվում հեքիաթի հերոսների և իրական անձերի միջև: Այսպես, հերցոգուհին թագուհու մայրն է' Քենտի տիրուհին, ճագարը' հայրըª Քենտի հերցոգը, իսկ Սպիտակ ասպետը' նրա ամուսին արքայազն Ալբերտը: Ամերիկյան պատմաբանները պնդում են' անգլիացի մաթեմատիկոս Չ. Դոջսոնին, որը փորձում էր մանկական պատմվածքներ գրել, թագուհին համոզել էր դառնալ ՙԱլիսայի՚ հեղինակը: Նա վճարել էր նաև Ջոն Թենիելին, որի նկարազարդումները լի են Վիկտորիա թագուհու կենսագրության որոշ դրվագների ծածուկ ակնարկներով: Ամերիկացիների ապշեցուցիչ եզրակացությունն այսպիսին է' ՙԱլիսան հրաշքների երկրում՚ գիրքն իրենից ներկայացնում է Վիկտորիա թագուհու գաղտնի ինքնակենսագրությունը՚:gger.