‎«Ստեղծվում է բացառապես նոր իրավիճակ, և այդ նոր իրավիճակը կարող է ներսից կազմաքանդել իշխանական բուրգը: Հայաստանի ներկայիս իշխանությունները առաջնորդվում են ոհմակի օրենքներով, իսկ երբ ոհմակը տեսնում է, որ առաջնորդը վրիպել է, այն է՝ չի կարողացել ապահովել իր խաղի կանոնների պարտադրանքը հասարակությանը, ապա արտաքուստ մոնոլիտ թվացող ոհմակում կարող է դրվել վրիպում թույլ տված առաջնորդի փոխարինման և նոր առաջնորդի հռչակման անկանխատեսելի գործընթացներ: Ուրվագծվում է բացառապես նոր իրավիճակ, և այս պարագայում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի՝ քաղաքական իմաստով վաղվա գոյությունը պայմանավորված է Անդրիաս Ղուկասյանի առողջությամբ և նրա՝ հացադուլը շարունակելու և պայքարը զարգացնելու կամքով»: