Ցավոք ,այսօր Հայաստանում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ ,եթե նույնիսկ նույն ինքը՝ սատանան, դժողքից հրեշտակի թևեր հագած գա ու խոսի Աստծո գոյության , դրախտային կյանքի մասին ,ապա շատերը կհավատան ու նույնիսկ լուջ կվերաբերվեն:Ահա այսպիսին է իմ տպավորությունը Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերի ակտիվությունից: Այն ,որ Հայաստանի կառավարությունը բազմթիվ սխալներ ունի,ոչ ոք չի ժխտում,բայց ,եթե ինչ որ մեկը,ու տվյալ դեպքուն նախկին նախագահը փորձում է քննադատել գործող կառավարությանը,ապա դրա բարոյական իրավունքը ունենալու համար նա պետք է խոստովանի անցյալի իր մեղքերը,խոստովանի,որ այս կառավարության սխալ քաղաքականության և բացթողումների հիմքերը դրվել են հենց իր իշխանության օրոք,որ Հայաստանի ստրատեգիական շատ օբյեկտներ հենց իր օրոք են <<գույք պարտքի դիմաց>> նվիրվել օտարին..և այսպես շարունակ: Առանց նմանատիպ ինքնախոստովանության ցանկացաց քննադատություն բխում է ոչ թե պետության ,այլ սեփական նեղ անձնական և քաղաքական շահերից:
Նման իրավիճակում մեզանում անհրաժեշտ են առողջ մարդիկ և ուժեր ,որոնք հասարակությանը հեռու կպահեն հերթական մանիպուլիացիայից և վերջնական ճակատագրական սխալից..այլևս պետք չէ սատանաների հետ դաշինք կնքել..