Angela Merkel

Անգելա Մերկել Նախորդ տարվա ամենաազդեցիկ կանանց շարքը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը նաև միակ կին գործիչն է' ներառված աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակի ամենաբարձր տեղերում' եզրափակելով պատվավոր հնգյակը: Աշխարհի ամենաազդեցիկ 59-ամյա կին գործիչը շարունակում է մնալ Եվրամիության քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման գործում ամենաառանցքային կերպարներից մեկը: Վերջերս «երկաթյա կանցլերը» առանց տեսանելի խնդիրների վերընտրվեց իր պաշտոնում, որը նա առանց ընդմիջումների զբաղեցնում է 2005 թվականից ի վեր: «Ֆորբս»-ի' աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում Մերկելը վերջին 10 տարում 8 անգամ վերև է բարձրացել:

Foto Oficial Presidenta Dilma Rousseff.  Foto: Roberto Stuckert Filho.

Դիլմա Ռուսսեֆ Բրազիլիայի 65-ամյա նախագահը, ըստ «Ֆորբս»-ի, 2013 թվականի աշխարհի երկրորդ ամենաազդեցիկ կինն է: Նա Բրազիլիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2011 թվականին և այսօր համարվում է աշխարհում կարևորագույն դեր խաղացող կանանցից մեկը: Նրա ղեկավարած երկրի տնտեսությունն աշխարհում 7-րդն է: Ռուսսեֆի գլխավոր նպատակն է արագացնել երկրի տնտեսական աճը և զարգացնել ձեռնարկատիրական գործունեությունը: Նա երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն այժմ ամուսնալուծված է: Երկրորդ ամուսնությունից ունի մեկ դուստր, որը 2010-ին նրան թոռնիկ է պարգևել: -

melinda-gates-will-save-thousands-of-lives-with-birth-control

Մելինդա Գեյթս 48-ամյա Մելինդան, ըստ «Ֆորբս»-ի, աշխարհի երրորդ ամենաազդեցիկ կինն է Անգելա Մերկելից և Դիլմա Ռուսսեֆից հետո: Նա ամերիկացի է, «Բիլ և Մելինդա Գեյթսերի» հիմնադրամի համանախագահը: «Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ հիմնադրամը նախորդ տարի նախաձեռնել է հումանիտար ծրագրերի մի ողջ շարք, այդ թվում նաև պատասխանատվություն վերցրել մինչև 2018 թվականը վերջ դնել աշխարհում պոլիոմելիտ հիվանդությանը: Բարեգործական նպատակով իրականացված ընկերության ծախսերը կազմել է 3,4 միլիարդ դոլար, որից մեծ մասը' առողջապահական ծրագրերի ուղղությամբ: 2000 թվականին' հիմնադրամի ստեղծման պահից սկսած, Բիլլ և Մելինդա Գեյթսերը բարեգործական նպատակներով շուրջ 26 միլիարդ դոլար են ծախսել: Մելինդա Գեյթսը երեք երեխաների մայր է:

Michelle-obama-hosts-us-womens-soccer-team-at-wh-sports.yahoo.com-1317977818

Միշել Օբամա ԱՄՆ 49-ամյա առաջին տիկինը 2012 թվականին վարկանշային նույն աղյուսակում գրավում էր 7-րդ տեղը, սակայն նախորդ տարի նա բավականին մեծ քայլ է կատարել' հասնելով 4-րդ տեղին: ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի կինը, որը երկու դուստրերի մայր է, ոչ միայն նախագահի տիկնոջ դեր է կատարում, այլ ինքն իր հերթին հանդիսանում է ազդեցիկ կերպար քաղաքական-հասարակական դաշտում: Նա իր ղեկավարության տակ է առել մանկական գիրության դեմ պայքարն ու առողջ ապրելակերպի քարոզչությունը: Բարաք Օբամայի իմիջին քիչ չի նպաստում նաև այն փաստը, որ ամերիկացիների գրեթե 70 տոկոսը դրական է տրամադրված նրա կնոջ հանդեպ: Իսկ անձամբ նախագահի վարկանիշը ակնհայտ պակաս է' 47 տոկոս: Նման տարբերությունը հասկանալի է, եթե հաշվի առնենք Միշել Օբամայի հաճախակի հայտնվելը հանրաճանաչ հեռուստաշոուներում: 

Շարունակությունն՝ այստեղ