Երբ երկրի ամենաչքավոր գյուղերում նախագահի թեկնածու, գործող նախագահին մարդիկ ցիգանի պես դիմավորում են սև ու կարմիր խավիարներով ու գառան խորովիներով, երբ այդ չքավոր գյուղերի քյոխվաները միկրոֆոնների առջև սեթևեթելով ասում են, թե նախագահն իրենց քաղցր աչքով է նայում ու բողոքներ չունեն, ու երբ այդ վաղուց անջուր գյուղերի բնակիչները չեն բողոքում անգամ ջրի բացակայությունից՝ չխախտելու համար էժանագին բեմադրության ՛՛բերկրանքը՛՛, մտածում ես, որ այդ մարդկանց, ու առհասարակ՝ երկրի խնդիրը մեծ, աննկարագրելի մեծ է ...