Երկար սպասված փոփոխություններին Հայաստանում խոչընդոտում է ոչ միայն դավաճանական ռեժիմը, այլև միայն այդ ռեժիմի հետ փոխհամաձայնությամբ օրենսդիր իշխանության մաս կազմող խորհրդարանական ընդդիմությունն ու այլընտրանքը։ Նրանցից ոչ մեկին ձեռնտու չէ որևէ փոփոխություն, որովհետև միայն մուտացիայի ենթարկվող հասարակությունը կարող է հանդուրժել հանրապետական քրեական տրամաբանությունը, ՀԱԿակական ծերունական մառազմը, դոդական կոմֆորմիզմն ու դաշնակցական սոփեստությունը։
Միմիայն արտաքին քաղաքական կուրսի փոփոխումը, ինչին կտրականապես դեմ են վերը թվարկված ուժերը, կբերի փոփոխությունների։ Իսկ նման լիդեր, ով պատրաստ է իր վրա վերցնել այդպիսի զարգացման դեպքում սպասվող ծանր ժամանակների պատասխանատվությունը ցավոք դեռ չկա։ Նման լիդերները կայանալու համար ստիպված են լինելու պայքարել ոչ միայն իշխող քրեական կուսակցության, այլև քաղաքական դաշտը օկուպացրած և իրենց տեղն արևի տակ չկորցնելու համար կատաղի պայքար տվող «ընդդիմադիր» ուժերի դեմ։
Ժողովուրդն իր հերթին արդեն ապացուցել է, որ միավորվում և ակտիվանում է ռեժիմի դեմ, այլ ոչ թե որևէ անձի համար պայքարում։ Հասունանում է պայքարի մի նոր, հզոր ալիք, որը միավորելու է ռեժիմի դեմ սկզբունքը։ Այդ տարերային պայքարում համակարգողները կդառնան առաջնորդներ, որոնք զերզ կմնան «պետականամետ» լիդերների ուղղորդումից և ժողովրդական հզոր ալիքը իր ճանապարհին կսրբի ամեն ինչ։
Եվ այդպես լինելու է, և շատ շուտով։
Ոտքի հայեր, գալիս է մեր ժամը։

 

Մուշեղ Մկրտչյան