«Սուսաննա Պետրոսյան» այս անուն ազգանունը իհարկե շատերին բան չասեց, բայց վստահ եմ, որ նկարը հաստատ ձեզ հիշեցնել կտա նրա մասին:
Երեկ ես լսել եմ Սուսաննա Պետրոսյանի կենդանի կատարումը ու մինչև հիմա տպավորված եմ: Այս փոքրիկ ու նրբիկ աղջկա մեջ, թե ոնց է տեղավորվել այդպիսի հզոր ու գրավիչ ձայնը, ես այդպես էլ չկարողացա հասկանալ:
Մեր երգարվեստը այսօր ճահճացելա, մեր «շոուբիզում» այսօր բոլոր «աստղերը» կրկնվող են: Գիտե՞ք ինչն է պատճառը՞՞՞ իմ կարծիքով պատճառը այն է, որ Շոուբիզի «գելերը» թույլ չեն տալիս նման անհատներին երևալ ու ապացուցել, որ եղած արտիստների դարաշրջանը անցել է ու մարդիկ հոգնել են նրանցից:
Ես զարմանում եմ, թե մրցանակաբաշխություն կատարող որևէ կազմակերպության որևէ ներկայացուցիչ չգիտի Սուսաննայի տեղը՞՞՞ Չէ գիտեք, գիտեն, ուղղակի եթե Լիլիթը, Հայկոն, Անդրեն կամ մնացած հայտնիները չլինեն, ապա, ըստ իրենց, մրցանակաբաշխությունը անիմաստ է:
Ես միայն մեկ բան կարող եմ ասել. «Հարգելի մրցանակաբաժանողներ ուշադիր նայեք կողքներդ, բացի ստանդարտ ու կրկնվող «աստղերից» մենք' հայերս, ունենք հիասքանչ երիտասարդ երգչուհիներ, որոնց պետք է ի հաայտ բերել, որով և կբարձրացնեք հանրության ուշադրությունը ձեր հանդեպ»:
Ավելացնեմ, որ նրա նման տաղանդավոր երիտասարդներ շատ կան:
Անկախ Հայաստան