Իմ ամենակարճ պատմավեպը, որը գրեցի երեկ, պատերազմի մասին էր եւ այն ես վերնագրեցի սիրիացի երեքամյա Հրեշտակի վերջին խոսքով, որն ասել էր մահվանից առաջ.<< Ես բողոքելու եմ ձեզանից , ամեն ինչ պատմելու եմ Աստծուն>>:Ավելին պետք չէր ավելացնել:
Աշխարհում ամենակարճ բանաստեղծության մրցույթում հաղթեց հինգամյա մի ճապոնացի, որը գրել էր.:Ավելին որեւէ մեծ չի ասել:
Մեկ այլ Հրեշտակ, որն ապրում է Հայաստանում, տաս տարեկան է, գրել էր.>:Ավելին որեւէ մեծ չի ասել:
Ինչ խորությամբ են զգում երեխաները, որոնք իմ կողքին ապրող Հրեշտակներ են:Ամեն մի նման տողից, ամեն նման մի զգացողությունից հետո մտածում եմ.մի սպանեք Հրեշտակներին, ցավ մի պատճառեք Հրեշտակներին...թողեք, որ ապրեն Հրեշտակները մեր կողքին, մի լքեք նրանց...Նրանք կարող են ամեն ինչ պատմել Աստծուն:
ԲԱՐԻ ԱՌԱՎՈՏ
Ռուզան Մինասյան