Կյանքիս օրերն սկսեցի հաշվել ոչ թե տարիներով, այլ տասնամյակներով: Հինգերորդ տասնամյակը վճռորոշ էր, որովհետև ես հանկարծ գիտակցեցի, որ գրեթե բոլորը փոքր են ինձնից: Վեցերորդը ամենահագեցածն էր, քանզի սկսեցի կասկածել, որ սխալների համար արդեն ժամանակ չի մնում: Յոթերորդը սարսափելի էր այն պատճառով, որ այդ տասը տարիները կարող էին վերջինը լինել: Սակայն երբ իմ իննսունամյակի առավոտյան կենդանի արթնացա Դելգադինայի երջանիկ անկողնում, ինձ այցելեց հաճկատար մի միտք, որ կյանքն ամենևին էլ այն չէ, ինչ հոսում է Հերակլիտեսի արագահոս գետի նման, այլ իրենից ներկայացնում է շիկացած սալօջախի վրա շրջված եզակի հնարավորություն' ևս իննսուն տարի մյուս կողմով տապակվելու համար:
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»