_ Դու ինձ չես ճանաչում այնքան , ինչքան քեզ է թվում Գիժ
_ Ես հասցրել եմ ընկալել Քո արժեհամակարգը Թխահեր...
_Դու քեզ համար ստեղծել ես իմ կերպարը ու ոչ մի կերպ չես ուզում ընդունել, որ ես այնքան էլ այն մարդը չեմ, ինչպես դու ես ինձ ընկալում
_ Դու քո այդ որակմամբ հարցականի տակ ես դնում իմ 27 տարվա կենսափորձը...չգիտեմ որքանով է դա արդար...
_ Դու ուղղակի չես դիտարկել իմ կյանքը այլ տեսանկյունից Գիժ, պարզապես դա փակ ասպեկտ է քեզ համար...
_ Ի՞նչ ասպեկտ Թխահեր: Մոտ քառորդ դարը լրիվ բավական է քեզ որպես անձ ձևավորվելու համար, իսկ մնացած մանրուքները, որոնց չգիտեմ ինչու դու այդքան կարևորություն ես տալիս, չի կարող ինչ-որ բան փոխել՝ համենայն դեպս ինձ համար...
_ Գիժ անկեղծ եմ եմ ասում, դու ինձ չես ճանաչում
_ Դու քեզ ուղղակի կապել ես ինչ-որ մենթալիտետային կապանքների մեջ ու հարմարվում ես այն ճանապարհին, որ կյանքն է քեզ տանում, անզոր կախել ես թևերդ...ինչ կլինի կլինի.. անգամ եթե ինչ-որ սխալ բան ես արել, դա չի կարող ուժեղ մարդուն ստիպել ինքն իրեն թողնել բախտի քմահաճույքին...ոչ մի սխալ անուղղելի չէ...
_ :)
_ Ես քեզ ընդունում եմ այնպիսին ինչպիսին դու կաս Թխահեր...միգուցե դա քեզ համար խորթ է...ես ինձ միգուցե ինչ-որ տեղ չեմ ճանաչում, բայց մեր ծանոթության առաջին օրից մենք անկեղծ ենք եղել իրար հետ, միգուցե նույնիսկ չափից շատ... Եթե անգամ դու քեզ պահես, որպես աշխարհի ամենավատ վհուկը, մեկ է ես չեմ հավատա, ոչ թե նրա համար, որ չեմ ուզի հավատալ, այլ ուղղակի դա անհնար բան է
_ Չի կարելի էդպես Գիժ... ծիծաղելի է.. ես չեմ կարողանում ապացուցել, որ ես այդքան էլ այնպիսին չեմ , ինչպիսին դու ես ինձ ընդունում...
_ Ակսիոմաները ապացուցման կարիք չունեն..դու ուղղակի վախենում ես ինչ որ բան փոխել. իբր պատահաբար գրասեղանին էի թողել գրածս մի քանի տողեր, որոնք դու կարդացել ես, չեի ուզում այդ ամենը ուղիղ տեքտով քեզ ասել, ուզում էր դու ուղղակի կարդաս ու քեզ համար վերցնես անհրաժեշտը...
_ Գիժ դու ուղղակի չգիտես թե ինձ ինչ է պետք...
_ Բայց ես գիտեմ, թե ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար կամ էլ ես անուղեղ եմ այնքան, որ 27 տարում չեմ ընկալել կյանքի էությունը
_ Դու երջանկության հիմքում միայն փոխադարձ սերն ես դնում... ես դա չեմ ընդունում..ո՞վ ասաց, որ դա ճիշտ մոտեցում է...
_Կենսափորձս... եթե կարող ես հակառակում ապացուցիր նվաստիս...մեծ հաճույքով կլսեմ
_ Ես քեզ ոչինչ չեմ համոզի, ուղղակի ես ինձ լավ գիտեմ
_ Կիսվիր անուղեղիս հետ քո կենսափորձով, միգուցե սխալվելուս հավանականությունը կյանում փոքրանա...
_ Ոչ Գիժ..ես ոչինչ չեմ ասի
_ Որովհետև ոչինչ չես կարող ասել Թխահեր...լավ դու վատն ես...քո նման վատ մարդ աշխարհը չի տեսել...հավատացի...
_ Բայց ես չեմ ասում վատն եմ, պարզապես քո պատկերացրածը չեմ
_ Դու երբևէ խաղացել ե՞ս Թխահեր, միայն լավ դերասանը կարող էր այպես վարպետորեն խաբել (ներիր անհամեստությանս համար) կյանքի «թաց ու չորից» հասկացող երիտասարդին...
_ Դա իմը չէ Գիժ...ես երբեք չեմ խաղում....դա դու էլ լավ գիտես...
_Ուրեմը մի փորձիր իմ աչքերում փոխել ինձ համար Ամենաթանկը համարվող մարդկանցից մեկի կերպարը...այո ես աննոռմալ եմ, իմ կեղծանունը այնքան ճիշտ ես ընտրել...արդեն մեկ մեկ չեմ արձագանքում մարդկանց, երբ իմ իրական անունով են կանչում...
_ Լավ գնացի Գիժ մեկ է դու անուղղելի ես...
Շարունակելի... միգուցե