Առավոտյան ժամը 10:30-ից բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:
Եկեղեցու տոներից միայն Սուրբ Ծնունդն ու ապրիլի 7-ին տոնվող Աստվածհայտնության տոնն են նշվում հստակ օրերի: Մնացած դեպքերում տաղավար տոնը միշտ կիրակի է նշվում, իսկ դրան հաջորդող երկուշաբթին' Մեռելոց է:
Կառավարության որոշմամբ, Մեռելոցի օրերը ոչ աշխատանքային են: