Պատմություն վաճառքի մասին'
Մի անգամ ուսուցչին է մոտենում մի գրավաճառ և ասում.
_ Բարև Ձեզ, ես ցանկանում եմ առաջարկել մի հետաքրքիր գիրք, որտեղ ներկայացված է ամբողջ աշխարհի մասին հետաքրքիր փաստեր: Այնտեղ առկա են աշխարհի ամենակարևոր իրադարձությունների մասին մանրամասներ, հայտնի մարդկանց մասին ինտրիգային դեպքեր և այլն:
Երբ գրավաճառը շունչ քաշելու համար կանգ առավ' ուսուցիչը ժպտաց ու պատասխանեց.
_Դուք շատ լավ ու արագ եք խոսում, ներկայացնում: Դուք հասցրեցիք ինձ ասել բազմաթիվ հետաքրքիր փաստեր այս գրքի վերաբերյալ, բայց ոչ մի խոսք չասեցիք իմ մասին, թե ինչ այն կտա ինձ:
Ոչ թե ապրանքն է կարևոր, այլ, թե ինչ կտա այդ ապրանքը հավանական գնորդին: