Նոր տարուն ում տուն էլ որ հյուր գնում ես, բոլորը ուզում են զաստավիտով ստամոքսիդ վրա տուլիտ անեն իրենց «էքսկլյուզիվ» տնական բլինչիկն ու տոլման, բայց ոչ երբեք անանասը:

«Հլը էս բլինչիկից քաշի մի հատ, էս կինս ա իրա նուրբ ձեռներով փաթաթել, նենց համով ա, որ մատներդ էլ հետը կուտես, սենց բլինչիկ դու սկի Դուբայի շեյխի տանը կերած չես լինի»: Կամ ափսեդ վերցնում են ու սկսում մի ֆուռ տոլմա շարել. «Էս աշխարհի ամենահամով թփով տոլման ա, սրա թուփը հատուկ զոնքաջս ա փակել, մսի ֆարշն էլ էն տունը մնացած քենիս ա սարքել, մի խոսքով, դե դու արդեն պատկերացրու ինչ կարգի ԹՈՒՅՆ տոլմայա, էն կարգի, որ սկի Հանրապետականների տունը կերած չես ըլնի սենց տոլմա»:

Արա բայց մեկի մտքով չի անցնի անանասը իրա թիթիզ զարդարանքով հանդերձ վազի միջից հանի կտրտի դնի դեմդ ասի. «Կե՛ր ախպեր ջան, էս մեր տնական, ընտանեկան փողերով առած անանաս ա, պետբյուջեի հաշվին չի»:

Կամ, օրինակ, ոչ մեկի ձեռքը չի գնա չրեղենի միջից սուջուխից բացի համ էլ էն թանկանոց էկզոտիկ մրգերի չրերից հյուրասիրի, էն որ էնքան թանկ են, որ ամեն տեսակից մի 100 գրամ ա հազիվ առած: Մեկի մտքով չի անցնի մի բուռ լցնի դեմդ ասի՝ «հլը դու էս խզարի, մինչև բուդը կտրեմ»: Դե բա ում ձեռը կգնա մի րոպեում մի 5000 դրամ հենց նենց լցնի ստամոքսդ. «Յա բա որ վաղը պապայի կոլեկտիվը գա, իրանց ի՞նչ ենք ցուցադրելու»:

 

Վահե Մակարյան