1918 հունիս-դեկտեմբեր ամիսներն ՀՀ-ում Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայացուցիչն էր Մեհմեդ Ալի փաշան, որը հետեւում էր Հայաստանի կողմից Բաթումի պայմանագրի կետերի կատարման ընթացքին: Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից եւ դաշնակիցների նավատորմի Ոսկեղջյուրում խարիսխ նետելուց հետո, երբ Թուրքիայում սկսեցին ձերբակալել իթթիհատական գործիչներին'Մեհմեդ Ալին ինքնասպանություն գործեց:
ՏԵՍ' «Հայրենիք» օրաթերթ /22.04.1919 թ./: