Այս պատգամները նրանց համար են, ովքեր ցանկանում են սեքսի աստվածուհիներ լինել.
1. Մի՛ մտածեք օրգազմի մասին
Իսկ ավելի լավ կլինի ընդհանրապես չմտածել: Անկողնում կնոջ ամենամեծ թշնամին ձանձրալի մտքերն են: Տղամարդիկ այս առումով ավելի հաջողակ են: Նրանց ուղեղը սեքսի ժամանակ զբաղված չէ այնպիսի մտքերով, ինչպիսիք են. «Ինչպե՞ս շրջվեմ, որպեսզի նա չնկատի փորս»: Տղամարդկանց ուղեղը աշխատում է ընկալման, այլ ոչ թե տեսածն ու զգացածը վերլուծելու հիման վրա: Ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք, «արտադրությունից չկտրվելով», անընդհատ մտածում են բազմաթիվ բաների մասին, այդ թվում նաև օրգազմի: Նրանք, ովքեր դրան ամեն անգամ չեն հասնում, սեքսի ամբողջ գործընթացը վերածում են սպասման: Որպես կանոն՝ հենց մտքերն են խանգարում թուլանալ և վերջապես զգալ հաճույքի գագաթնակետը: Այդ պատճառով էլ լավ սեքսի առաջին և գլխավոր պայմանը ուղեղն անջատելն ու ֆիզիկական զգացումներին տրվելն է:
2. Ցանկացե՛ք ձեր տղամարդուն
Առանց կրքի և ցանկության սեքսը նման է սննդի անիմաստ ընդունմանը. ուտելու ցանկություն չկա, բայց ստիպված եղա ուտել: Սակայն քաղցած լինելու դեպքում հաճույքը մի քանի անգամ ավելի մեծ կլինի: Այնպես որ «կիրքը սեքսի ժամանակ է արթնանում» արտահայտությունը նույնքան սխալ է, որքան «ախորժակը ուտելիս է բացվում» արտահայտությունը:
3. Մոռացե՛ք ամոթի մասին
Որտե՞ղ, եթե ոչ անկողնում մենք հնարավորություն ունենք դեն նետելու բոլոր պայմանականությունները և այնքան ազատ լինելու, ինչքան ցանկանում ենք: Ընդ որում՝ միայն այստեղ է դա ողջունվում: Գերազանց սեքսի ժամանակ զուգընկերները չեն գնահատում միմյանց և վայելում են մաքուր հաճույքը, որն աղավաղված չէ «Իսկ ի՞նչ կմտածի իմ մասին» մտքերով: Այդ պատճառով էլ նրանք ճչում են, լաց են լինում և թույլ են տալիս իրենց էրոտիկ ֆանտազիաների ամենահամարձակ պահերը:
4. Ինքնավստա՛հ եղեք
Սակայն վերը նշվածը հաճույք է պատճառում միայն այն դեպքում, երբ բնական պահանջ է: Երբ դրանք ներկայացման մաս են կազմում, նվազագույնը մեկ մարդ խաղից դուրս է մնում՝ ինքը դերասանը: Դա վերաբերում է նաև զուգընկերներից մեկի համար տհաճ բաներին: Հարկավոր չէ հերոսաբար համաձայնել, օրինակ, անալ սեքսի, եթե դա հաճելի չէ: Դեռ ոչ ոքի չի հաջողվել զզվանքից հետո ինչ-որ բան սիրել:
5. Ճանաչե՛ք ինքներդ ձեզ
Սեքսում շատ կարևոր է ճանաչել մարմինդ և այն ամենը, ինչը հաճույք է պատճառում քեզ:
6.Վստահե՛ք զուգընկերոջը
Զուգընկերների միջև ինքնարտահայտման տարածք պետք է մնա: Բացի դրանից՝ ամենավառ և ամենաանսովոր բաները մեզ հետ կատարվում են այն ժամանակ, երբ մենք տրվում ենք պահի ալիքին և նոր բաներ ենք փորձում:
7. Խոսե՛ք սեքսի մասին սկզբում կամ հետո, բայց ոչ դրա ժամանակ
Եթե չեք ցանկանում, որ սեքսը նմանվի կույսերի համար նախատեսված դպրոցական դասի, ապա լավ և վատ պահերի մասին զրույցը հետաձգե՛ք: Սեքսի ժամանակ հարկավոր է հիանալ և հաճելիորեն զարմանալ: Բարձրաձայն:
8. Նկատե՛ք միայն լավը
Մի՛ մոռացեք ասել դրա մասին: Իսկ անհաջող պահերի հիշեցումը կարող է տապալել ամենալավ սեքսը: Միայն հաճոյախոսություններն են տեղին և կարող են լավը ամենալավը դարձնել:
9. Սեքսին նայե՛ք զուգընկերոջ աչքերով
Գուշակել ցանկությունները և զգայուն լինել. սրանք կանաց բնությունից են տրված: Միայն եսասեր կանայք են անտեսում դրանք: Քանի որ մտածել տղամարդու պես, բայց կանացի գործելը անգին ընդունակություն է, հատկապես սեքսում: Հենց դրա շնորհիվ կարելի է գրավել տղամարդու սիրտն ու այլ օրգանները՝ անելով այն ամենը, ինչի համար տղամարդիկ կանաց հետ զբաղվում են սեքսով:
10. Սիրեցե՛ք ինքներդ ձեզ
Այս պատգամը առաջին տեղում պետք է լիներ, քանի որ առանց դրա մնացածները անհնարին են: Սակայն մենք վերջում ենք տեղադրել, որպեսզի ոչ ոք չասի, թե մենք եսասիրություն ենք քարոզում: Իրեն սիրող կինն իր անկրկնելիության ապացույցի կարիքը չունի: Սակայն անընդհատ ստանում է այդ ապացույցները, քանի որ ինքնավստահ մարդիկ հիացնում են և իրենց կողքին լինելու ցանկություն են առաջացնում: Հատկապես անկողնում, որտեղ էներգիաների և զգացմունքների փոխանակումն ավելի ուժեղ է: