Ողջ գիշեր նայելով ընկերներիս ինստագրամ պոստերը, ակամա հայտնվում էի տարբեր դարաշրջաններում' դռժավյու ապրելով նրանց արված ֆոտոներն արվեստի հայտնի գործերին նմանեցնելով: Հետաքրքիր կլիներ, եթե Դալին կամ Երվանդ Քոչարը ապրեին ու ստեղծագործեին ներկայիս ինտերնետային դարում, իսկ մենք էլ հայտնվեինք նրանց դարաշրջանում…իրականում նոր տեխնոլոգիաները և հատկապես Ինստագրամն օգնում է բոլորիս Մեզ զգալ Դալիներ և Պիկասոներ, իհարկե թվային տարբերակով: Միգուցե մեր ինստագրամյան ֆոտոները երբեք դասական գործեր չեն դառնա, սակայն նայելով այն համեմատությանը, որը Ես ողջ գիշեր համադրում էի, չի կարելի չնկատել, որ մենք բոլորս էլ Ինստագրամի օգնությամբ ձգտում ենք ստեղծագործել. ի դեպ տարբեր ժանրերում, նեոռեալիզմից մինչ սյուռեալիզմ )))))) ի դեպ, դուք հետևում եք Իմ ինստագրամին?

 

2

Abstraktes-Bild,-See,-1997-Gerhard-RichterIn-the-Auvergne---Jean-Francoiseti-williamsedtyjndali-bokal