Արարատյան գոգավորություն դեկետեմբերի սկզբից ներթափանցած ցուրտ օդային հոսանքները կարծես թե չեն շտապում հեռանալ: Հատկապես մայրաքաղաք Երևանն ու Հանրապետության ամենաբարեբեր հատվածներն արդեն շուրջ մեկ ամիս է Արևի շող չեն տեսել: Աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ սառը օդային զանգվածները երկար ժամանակ են «տեղավորվում» այստեղ, այնինչ ՀՀ այլ բնակավայրերում կարծես թե ձմեռն այնքան էլ ցուրտ չէ, նույնիսկ ձյունը վաղուց անհետացել է: Իրականում խնդիրը կայանում է նրանում որ մառախլապատ եղանակը թույլ չի տալիս ջերմաստիճանի բարձրացում, իսկ նման եղանակ դիտվում է առավելապես խոնավ տարածաշրջաններում, ինչը չենք կարող նշել Արարատյան հարթավայրի համար: Այդ դեպքում ինչպե՞ս է կարելի է բացատրել նման անկախատեսելի եղանակը և խստաշունչ ձմեռը: Մի շարք մասնագետներ պնդում են, որ հիմնական պատճառը կարող է լինել Արարատյան հարթավայրում մի շարք արհեստական լճերի ստեղծումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի տարածքում: ՀՀ ում նման ջրամբարների շատացումը առավելապես օգտագործվում է ձկնաբուծության զարգացման համար, (կարծում եմ բոլորս էլ գիտեք ում է պատկանում այդ բիզնեսի առյուծի բաժինը), բայց արի ու տես որ նման ջրամբարների կառուցումը Արարատյան գոգավորությունում կարող է բերել նաև կլիմայական փոփոխությունների, որը և առավել ցայտուն է դառնում ձմռան ամիսներին: Քանի որ Արարատյան դաշտի առավել բարձրադիր վայրերում եղանակն համեմատաբար ավելի տաք է, ապա սառը օդը ներքև է իջնում' գումարվում է մակերևույթից անջատվող ոչ բնական խոնավությունը և օդի աղտոտվածությունը, որոնք էլ ստեղծում են, ջերմոցային էֆեկտ: Այնպես որ այս օրերին երևանյան ու հարակից բնակավայրերում մառախուղը հագեցած է թունավոր նյութերով: Մթնոլորտ արտանետված թունավոր նյութերն ու խոնավ պայմանները ծանրացնում են օդային զանգվածները և արդյունքում օդի տեղաշարժ չի լինում: Օդերևութաբանները առաջիկա շաբաթվա համար բարելավում չեն խոստանում, այնպես որ նման անարև եղանակը կարող է դեռ երկար շարունակվել' էլ ավելի մեծացնելով օդի աղտոտվածությունն ու վնասակար նյութերով հագեցվածությունը:


Արմեն Մխեյան