Տարվա ավարտին մնացել է մի քանի ժամ... հետադարձ հայացք նետելով հասկանում ես, որ տարին շատ տարբեր էր, լի անկնկալներով, ձեռքբերումներով, սխալներով, և ճշմարիտ որոշումներով, հույսերով, երջանկությամբ, բարկությամբ ու... ամեն բանով... տարին երկրի համար ծանր էր... քաղաքացիների համար բարդ և մարտահրավերներով լի... հայ մարդու համար տարին արտագաղթի, հայրենադարձության, անորոշ ապագայի, մեր շատ հայրենակիցների համար աղքատության ավելացման, հասարակություն - պետություն բևեռացման, «հայրենասեր» աշխատողների համար համար՝ ցինիզմի, լպրծունության և ձևապաշտության, անտարբերության և անհիմն ամբիոցիոզության տարի էր...
Կուզենամ, որ գալիք տարին լինի մտածելու, սեփական քայլերը վերաիմաստավորելու, ինքներս մեր նկատմամբ ավելի ազնիվ ու օբյեկտիվ լինելու, զսպվածության և խոհեմության տարի, մի փոքր ավելի պարկեշտ ու մարդ մնալու տարի... թող անօթևանները և կարիքավորները եկող տարի ավելի քիչ լինեն, թող մարդիկ ավելի սրտացավ լինեն ...
Շնորհավոր Սբ.Ծնունդ և Ամանոր
Աստված պահապան հայոց ազգին
Ալեն Ղևոնդյան