Իշխանությունն օգտագործեց իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, որպեսզի ժողովուրդն ապրի ավելի վատ, ավելի ընչազուրկ, ավելի հիասթափված: 2013-ին չկրճատվեց ոչ աղքատության, ոչ արտագաղթի ցուցանիշը, համատարած գնաճի ֆոնին՝ չավելացավ մարդկանց եկամուտները, փոխարենն ավելի մեծացավ իշխանության նկատմամբ հիասթափված քաղաքացիների բանակը: Երկրի նկատմամբ յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու ցանկությունը նույնն է՝ երկիրը դուրս գա այս ճահճից, քաղաքացին ոչ թե գոյատևի, այլ ապրի արժանապատիվ կյանքով, իսկ իշխանությունն էլ դեմքով շրջվի դեպի քաղաքացին:
Ցանկանում եմ, որպեսզի 2014 թվականը հայ ժողովրդի համար լինի ավելի լավ տարի, քան' 2013-ը, լինի՝ առատության, խաղաղության, բարեկեցության, նվաճումների և սպասումների իրականացման տարի: Թող 2014 թվականը յուրաքանչյուր հայ ընտանիքում լինի նոր հնարավորությունների ու իրական ձեռքբերումների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Հայկ Ռոբերտի Խաչատրյան