Հարյուր միլիոն ժողովրդի մեջ մեկի աչքերից կկռահեմ, որ նա հայ է։ Այդպիսի կապ կա մեր մեջ՝ որտեղ ուզում եք' ապրեք, ինչպես ուզում եք' ապրեք։ Գեղեցկություն, բնություն աշխարհի բոլոր երկրներում կա, բայց գալիս ես քո հողը ու նայում բնությանը, և աչքերդ անմիջապես լցվում են, անմիջապես։ Քոնն է, քո հարազատն է, քո շնչածն է, քո արմատն է։ Հայ ես ծնվել, և դրանից փախուստ չկա։ Ու ես դրանից ոչ թե փախչում եմ, այլ միայն հպարտանում եմ։ Իմ բոլոր հարցազրույցներում ասել եմ, որ երջանիկ ու հպարտ եմ զգում, որ որպես երաժիշտ կարող եմ այսքան բան ներդնել, որովհետև հայ եմ ծնվել. Տաթևիկ Հովհաննիսյան
Տաթևիկ Հովհաննիսյան