Այս օրերին նախատոնական եռուզեռը կաթվածի էր հասցնում Երեւանը' փողոցները, շուկաներն ու խանութները բաբելոն էին հիշեցնում: Անգամ պատերազմի ժամանակ, "մութ ու ցուրտ"տարիներին մարդիկ ձգտում էին Ամանորը նշել այնպես, կարծես աշխարհի վերջն է: Դրա մեջ հույս կար ու դիմադրություն: Բայց երբեք այսպիսի դատարկ ու տխուր չեմ տեսել իմ քաղաքը նոր տարվա շեմին, ինչպես հիմա...Այս լուսանկարն արել եմ երեկ Մերգելյան ինստիտուտի մեևձակա շուկայում:
Տիգրան Խզմալյան