Հիմա չգիտեմ լացեմ թե ծիծաղեմ.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2012 թ. Հայաստան է ներկրվել 2 զուգարան՝ ընդհանուր առմամբ 124 մլն դրամ արժեքով (մոտ 340 հազ. դոլար, կամ յուրաքանչյուր զուգարանը՝ 170 հազ. դոլար); ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն այսօր՝ փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց նման զուգարանների ձեռքբերման փաստը՝ նշելով, որ զբոսաշրջության զարգացման համար դրանք մեծ նշանակություն ունեն:Զուգարաններից մեկը տեղակայվել է Տաթեւի ճոպանուղու մոտ, մյուսը՝ Երեւանի սբ. Գր. Լուսավորիչ եկեղեցու մերձակայքում: Ըստ Ա. Պետրոսյանի՝ այդ զուգարաններում ժամանակաից տեխնոլոգիաներ են կիրառվում՝ մաքրությունը պահպանելու համար: Զուգարանները աշխատելու են ինքնաֆինանսավորման սկզբունքով, վճաը կլինի 200 դրամ: