«Այս ձեռագրի տերը շատ փնթի ալարկոտ ու չարասիրտ մարդ է» Բալզակ

Բալզակը մի ժամանակ զբաղվում է ձեռագրերով մարդկանց բնավորություններ որոշելով:
Մի անգամ ներս է մտնում մի տիկին, Բալզակի դիմաց դնում է մի տետր և խնդրում ձեռագրի հիման վրա որոշել տվյալ անձի բնավորությունը: Բալզակը, մի պահ ուսումնասիրելուց հետո, ասում է, որ այս ձեռագրի տերը շատ փնթի ալարկոտ ու չարասիրտ մարդ է: Կինը ծիծաղում է ու ասում, որ սա հենց Բալզակի դպրոցական տետրն է, իսկ ինքը Բալզակի դասընկերուհին է: