Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետեւ երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երեւույթների մասին, միայն սեւացնում են (c) Սերժ Սարգսյան, մարտ, 2013թ.

Իրավիճակն այնքան վատ չէ, ինչքան ներկայացնում են զանգվածային լրատվական միջոցները: Սա նշանակում է, որ մենք կոմունիկացիայի խնդիր ունենք (c) Տիգրան Սարգսյան, դեկտեմբեր, 2013թ.

Փաստորեն բոլորը մեկ երգ ունեն ու այդ երգը ԶԼՄ-երի մասին է: ԶԼՄ-երն են մեղավոր, որ ‪#‎սաքուլենք‬ բազմանում են, օֆշորային հաշիվներ են բացվում Կիպրոսում, Լիսկայի երեխան ազատվում է, ժողովուրդը աղքատանում է, իսկ Սերժի շրջապատը՝ հարստանում...

Եթե հնարավորություն լիներ՝ բոլոր ԶԼՄ-երը կփակեին ու Հյ. Կորեա կսարքեին, միակ ոլորտն է, որտեղ ՛՛մեկ օլիգարխ՛՛ չկա այս պահին, չեն կարողանում դա անել, բայց շատ են աշխատում: