Քամին տխու՜ր է քո աչքերի պես...
Քո աչքերի մեջ ծնվում է քամին.
Եվ թախիծներդ' աչքերիդ միջից
Բուռ-բուռ ցրու՜մ է իր ճանապարհին.
Եվ եթե մի օր, սեր իմ, հարցնես,
Թե ի՞նչ գույն ունեն արդյոք աչքերդ,
Կպատասխանեմ'
Տխու՜ր շա՜տ տխուր գույն ունի քամին...
ՍԵ՜Ր ԻՄ...
*****
Սիրտդ բացի՛ր ես եկել եմ,
Տեղ տուր այնտեղ ինձ, հոգի՛ս...
Գիտե՞ս, ով եմ.
Ես արցունքն եմ վճիտ աչքիդ,
Ես հոգոցն ու հառաչանքն եմ,
Ես թույլ ճիչն եմ' հոգուդ խորքից:
Ես ժպիտն եմ, ես մեղմ երգն եմ,
Ես համբույրն' եմ սառը շուրթիդ:
Աստղիկն եմ ես երկնից իջաց,
Արևի շող, ջերմությունն եմ,
Կանաչ ծիլ ու բողբոջն եմ,
Ձնծաղիկն եմ ես առաջին,
Եվ վերջապես
Ես հավատդ եմ' գարնան շնչով...
Դե սիրտդ բաց ես եկել եմ.
Ես եմ' ՍԵՐԸ:
*****
Ես հեռանում եմ, որ մենակ մնամ,
Ես հեռանում եմ, որ չխենթանամ,
Հոգի տանջող այս << ՍԵՐ >> կոչվածից ես չկուրանամ,
Իմ իսկ ձեռքերով կերտած աշխարհից որ ես վերանամ...
Ես հեռանում եմ, որ չմահանամ,
Որ իմ սիրո խուլ անդունդներում ես չխորանամ,
Որ էլ չարտասվեմ, որ էլ չմրսեմ,
Քեզ հետ լինելով, որ մենակ չզգամ...
Ես հեռանում եմ, որ քեզ մոռանամ,
Որ քո պատկերից ես էլ չարբենամ,
Որ չսկսվածը ես կիսատ թողնեմ,
Որ ամբողջ կյանքում քեզ բարի հիշեմ
Ու ամեն դեպքում քեզ չմոռանամ...
Ես հեռանում եմ, որ... ՔԵԶ ՀԵՏ ՄՆԱՄ: