1. «Ձյան մի փաթիլը կարող է խոնարհել եղեգնի տերևը»:

2. «Դու պետք է ճիշտ որոշում կայացնես: Քանի դեռ ոչինչ չես որոշել, ամեն ինչ հնարավոր է»:

3. «Առաջ նա չէր կարողանում որոշում կայացնել, որովհետև չգիտեր, թե ինչ կարող է տեղի ունենալ: Այժմ, երբ նա գիտի, թե ինչ կարող է պատահել, նա չի կարողանում որոշում կայացնել»:

4. «Ի՞նչ է եղել Մեծ պայթյունից առաջ: Դե, իրականում, գոյություն չունի «առաջ», որովհետև Մեծ պայթյունից առաջ գոյություն չի ունեցել ժամանակը: Ժամանակը տիեզերքի ընդլայնման հետևանքն է, սակայն ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ տիեզերքը դադարի ընդլայնվել»:

5. «Յուրաքանչյուր ճանապարհն էլ ճիշտ ճանապարհն է: Յուրաքանչյուր բան կարող էր մեկ այլ բան լինել, սակայն այն նույնչափ իմաստալից կլիներ»:

6. «Երբ ամենաարդյունավետ քայլը ոչ մի քայլ չանելն է…»:

7. «Կյանքը խաղահրապարակ է կամ ուղղակի ոչինչ. դա պետք է գրված լինի բոլոր դպրոցների գրատախտակներին»: